Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի մեքսիկացի սանին կոչ արեց հորդորել Մեքսիկայի մյուս ընկերներին ևս գալ և սովորել այստեղ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը նման հորդորով դիմեց դպրոցում կատարած շրջայցի ընթացքում իրեն հայերենով բարևած ուսանողին:
«Ես սիրում եմ Հայաստանը»,-Մեքսիկացի ուսանող Մաքս Լոպեզը մոտեցավ և հայերենով ասաց վարչապետին:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ իր հետևից այս դպրոց մեքսիկացի այլ ուսանողներ բերե՞լ է արդյոք: Մաքսն անցավ անգլերենի՝ իրենից հետո դեռ եկողներ չեն եղել, սակայն իրենից առաջ շատ են եկել:
«Դու պետք է ասես մեքսիկացի քո ընկերներին, որ իրենք էլ գան ու սովորեն այս դպրոցում»,- ասաց Փաշինյանը: Մաքսը նշեց՝ անպայման կհորդորի ընկերներին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



