Երևանի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 27-ին, ժամը 04:20-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ շրջվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ն., ծնված 1982 թ.): Վարորդին և ուղևորին (Լ. Հ., ծնված 1983 թ.) տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, ուղղել և հոսանքազրկել ավտոմեքենան ու կատարել մայթի լվացման աշխատանքներ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



