Տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով. Բրիջիթ Բրինք
МЕЖДУНАРОДНОЕԻնձ ոգեւորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը եւ ես հատկապես տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով, ովքեր այսպիսի մեծ նվիրումով ու ջանասիրությամբ ձգտում են կերտել իրենց երկրի պայծառ ապագան: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում նշել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը:
ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը իր շնորհավորանքներն է հղել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 1-ին հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ:
«Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան եւ այս այցի ընթացքում էլ այն կրկին աչքի ընկավ իր ամենաազդեցիկ ու ամենակարեւոր ռեսուրսով՝ իր մարդկանցով»,-ընդգծել է նա:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



