Առաջին հանրապետության հիմնադրմանը նվիրված միջոցառում Նոր Նորքում
ОБЩЕСТВОՆոր Նորք վարչական շրջանում Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ կազմակերպվել է տոնական միջոցառում: Տոնակատարությունը մեկնարկել է ծաղկադրման արարողությամբ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ ներկաները ծաղիկներ են խոնարհել մայիսյան հաղթանակների կերտման գործում իր ավանդը բերած եզդի առաջնորդ Ջհանգիր Աղայի հուշարձանին և Թ. Կրպեյանի անվան հանգստի գոտում տեղակայված հայ հերոսների հուշաքարերին: Տոնի առթիվ կազմակերպված համերգային ծրագրին մասնակցել են Նոր Նորքի կրթամշակութային հաստատությունների շնորհալի սաները:









1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



