ԱԻՆ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են
ОБЩЕСТВОPast.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվում է բարձրաստիճան պաշտոնյաների կադրային փոփոխությունը՝ մասնավորապես, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ԱԻ փոխնախարար գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Հարցը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ԱԻ մամլո խոսնակ Նանա Գնդոյանին, ով հաստատեց տեղեկությունը:
«ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարին, դիմումը բավարարվել է և ընթացք է տրվել»,- ասաց Ն.Գնդոյանը:
Հարցին, թե արդյոք, ԱԻՆ-ի շարքերը կլքի նաև նախկինում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, իսկ ներկայումս ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկակար ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Գնդոյանը նշեց, որ առայժմ նման տեղեկատվություն չունեն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



