Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Սերժ Սարգսյանի հրաժարական տալու տրամաբանությամբ պետք է ցրել Ազգային ժողովը». քաղաքագետ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձևավորված կառավարությունն այսօր ամբողջովին արտահայտում է ժողովրդի կամարտահայտությունը, իսկ Ազգային ժողովը՝ ոչ: Քաղաքագետ Հայկ Սուքիասյանն այն համարում է ոչ լեգիտիմ ու շեշտում, որ ԱԺ–ն պետք է ցրել, այն էլ՝ որքան հնարավոր է շուտ: Ստեղծված իրավիճակում խորհրդարանական արտահերթ ընտրություններ երբ, ինչպես և ինչ մեխանիզմով կարող են լինել հարցերն են առաջ գալիս: Քաղաքագետը, սակայն, Ազգային ժողովի ցրումը իրավական տեսանկյունից դիտարկել չի ցանկանում, այստեղ նա միայն քաղաքական խնդրի լուծում է տեսնում: Սուքիասյանի խոսքով, մեր երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, և ներկայիս ԱԺ–ն այնտեղ ներկայացված ուժերի համամասնությամբ հասարակության տրամադրությունները չի արտացոլում: Այն բացարձակ ոչ լեգիտիմ է: «Չպետք է գնալ իրավական մեխանիզմների ուղղությամբ, որովհետև այդ դեպքում կարող են բլեֆներ անել: Կասեն՝ այս օրենքով չեք կարող, այն մի օրենքով կարող եք, այս մի օրենքով արգելված է: Սա իրավական հարց չէ, այլ՝ քաղաքական: Հետևաբար ԱԺ–ը պետք է ցրել, ընդ որում՝ որքան հնարավոր է շուտ՝ 3–4 ամսում, մինչև տարվա վերջ ցրել և արտահերթ ընտրություններ նշանակել»,–նշեց նա: Դիտարկմանը, թե կառավարության ծրագրի ընդունումը այդ գործընթացի վրա կարո՞ղ է անդրադառնալ, քաղաքագետը պատասխանեց, թե դա կապ չունի, քանի որ ԱԺ–ը ներկայիս հասարակության քաղաքական ու մշակութային պատկերը չի արտահայտում: Ամբողջ ժողովուրդը Հանրապետական կուսակցությանը և կոալիցիային՝ Դաշնակցության հետ միասին, անվստահություն է հայտնել: «Ո՞ւմ է ներկայացնում այս խորհրդարանը: Ժողովրդի 90%–ը մեծամասնությանը մերժել է, հիմա այս մեծամասնությունն ԱԺ–ում մնում է, որ ի՞նչ անի: Եթե այս ԱԺ–ն այսպես մնաց մեկ կամ երկու տարի, ժողովրդի պաթոսը իջնելու է: Հանրապետական կուսակցությունը ինչպես էլ չլինի, Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ մեկ–երկու խնդիր տեսնելու է ու ցույց տա, հետո դա կդարձնեն մ ա տի փա թ ա թան և  այդ պես շա րունակ»,–նկատեց նա: ԱԺ–ն ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելուն չպե՞տք է նախորդի ինչ–որ գործընթաց կամ որոշակի քայլերի հերթականություն: Սրան ի պատասխան Սուքիասյանը նշեց, որ ոչ մի քայլերի հերթականություն էլ պետք չէ: Ինչպես Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, այդ նույն տրամաբանությամբ էլ պետք է ցրվի Ազգային ժողովը: Օրենքին հղում անել պետք չէ: Ազգային ժողովը ցրելու իրավասությունը ժողովրդի լիազորությունների մեջ է մտնում: «Ժողովուրդը հավաքվում է, մեկ օր էլ ԱԺ–ն ցրում: Բայց կարող են այլ կերպ վարվել: Քաղաքական ուժերը իրար հետ պայմանավորվեն, գան կոնսենսուսի, արձանագրեն երկրում առկա քաղաքական վիճակը, արձանագրեն, որ այս պահին ԱԺ–ը ՀՀ–ի և հայ ժողովրդի քաղաքական տրամադրությունների հետ որևէ առնչություն չունի: Հիմա իրենք ինչո՞ւ են մնում ԱԺ–ում: Այստեղ իրավունքը ժողովրդինն է: Ժողովուրդն իր ինքնիշխանությունը երկրում հաստատել է՝ տապալելով գործող վարչական համակարգը, այն ժամանակվա իշխանությունը: Հիմա այդ իշխանության մնացորդները ինչո՞ւ են մնում:  Իրավական դաշտ բերելու դեպքում հնարավոր չի լինի ցրել ԱԺ–ն: Սերժ Սարգսյանը իրավական դաշտո՞վ է հրաժարական տվել: Նա ընտրված վարչապետ էր: Բայց լեգիտիմություն չուներ և ժողովուրդը իջեցրել է իրեն այդ պաշտոնից»,–ընդգծեց նա: Առանց Նիկոլ Փաշինյանի նմանատիպ «հրահանգի» ժողովուրդը նման քայլի կգնա՞: Այս հարցին ի պատասխան Սուքիասյանը նկատեց, որ ԱԺ–ն ցրելու պահանջն ամեն օր էլ կա: Եվ եթե կոչով դիմեն, ժողովուրդը մեկ օրվա մեջ ԱԺ–ը կտապալի: Բայց որպեսզի ամեն ինչը դրան չհասնի, ըստ քաղաքագետի՝ քաղաքական ուժերը գոնե մեկ անգամ ժողովրդի տրամադրություններին ի շահ պետք է գործեն: Հարցին, թե ԱԺ–ը չցրելու և նույն թիմով մի քանի տարի աշխատելու դեպքում ի՞նչ կարող է լինել, ՀՀԿ–ն իր ուժերը ի մի կարո՞ղ է բերել, զրուցակիցս պատասխանեց, որ ՀՀԿ–ն իր ուժերը չի կարող հավաքել, ինքնակազմակերպվել, այն քանդվելու եզրին է, բայց կարող է լինել հակառակը: Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդ հարցը չլուծեց, կարող է իր լեգիտիմությունն ընկնել: «Պետք է խորհրդարանը ցրել, անցկացնել լեգիտիմ ընտրություններ, և մենք կունենանք երկու լեգիտիմ քաղաքական մարմին՝ կառավարություն և ԱԺ: Հակասությունը պետք է լուծել շատ արագ, ընդ որում՝ դա բխում է պետության ու հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական գործիչների շահերից»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию