Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թևան Պողոսյան. «Պետք չէ նախկին սխալները կրկնել, այլ հարկավոր է ուղղակի բանակցել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն անդրադառնալով մայիսի 28–ին Հայաստանի անկախության 100–ամյակի առթիվ Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպված տոնական միջոցառմանը ԱԺ նախագահի չմասնակցելու խնդրի հետ կապված տարաձայնություններին՝ կողմերին կոչ արեց սիրո և համերաշխության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը և ձևավորել մի իրավիճակ, որտեղ բոլոր ինստիտուտները կկարողանան համերաշխ աշխատել: «Ես ցանկանում եմ, որ բոլոր մեկնաբանություններն ավարտվեն, բոլորը միասին նստեն մեկ սեղանի շուրջ, մեկ անգամ այս հարցը քննարկեն և հասկանան, թե որտեղ ինչ բացթողում է եղել: Անփորձությա՞ն, ադմինիստրատիվ անձնակազմերի համագործակցության հարցո՞ւմ է թյուրիմացություն եղել, օրենքի բացթողո՞ւմ է եղել, թե՞ մարդկային գործոնն է եղել պատճառը: Բայց պետք է սիրո և համերաշխության մթնոլորտում գտնվեն այն լուծումները, որտեղ մենք նման իրավիճակ այլևս չենք ունենա: Հակառակ դեպքում վաղը կրկին տոն պետք է նշենք ու կրկին սկսենք իրար այս կամ այն բանի համար մեղադրել»,– ասաց Թ. Պողոսյանը: Ու թեև իրականում նա չգիտի, թե ինչ պատճառով է նման իրավիճակ ստեղծվել, բայց նաև կարծում է, որ եթե մի կողմն, այնուամենայնիվ, մեկնաբանում է, որ սխալներ չկան, ապա մյուս կողմն էլ պետք է այդ մեկնաբանությունն ընդունի: Իսկ եթե կողմերից մեկն է բացթողում ունեցել, ապա պետք է ընդունի իր բացթողումն ու այլևս նման թերացում թույլ չտա: «Մենք հիմա փորձում ենք ինչ–որ բացատրություն գտնել՝ մոռանալով, որ այդ մեկնաբանություններով առաջնորդվել պետք չէ: Եթե վաղը–մյուս օրը կրկին մի էդպիսի դեպք լինի, կրկին սկսելու ենք ընկնել մեկնաբանությունների հետևի՞ց: Միգուցե օրենքում բացթողում կա, միգուցե ընկալման մեջ ինչ– որ բան այն չէ, միգուցե մասնագիտական, միգուցե քաղաքական խնդիր է եղել, բայց պետք է սովորել, որ հարցերին լուծում տալու համար հարկավոր է սեղանի շուրջ նստել, բանակցել և թույլ չտալ, որ նման երևույթները կրկնվեն»,– ասաց Թևան Պողոսյանը: Նրա խոսքով, կոնֆլիկտը հարթելու համար կարելի է Բաղրամյան 19–ից քայլելով գնալ Բաղրամյան 26, կամ հակառակը՝ Բաղրամյան 26–ից քայլելով գնալ Բաղրամյան 19, իսկ եթե նույնիսկ այդ երկու հասցեները հարմար չեն, կարելի է մի երրորդ՝ այլ, ավելի չեզոք տեղում հանդիպել, հարցերը քննարկել ու լուծումներ գտնել: «Եթե պետք է, ես կտրամադրեմ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» կոնֆերանս դահլիճը, կարող են բոլորը գալ, նստել, կարող ենք նաև օգնել, որպեսզի այսպիսի հարցերը լուծվեն և այլևս նման բան չկրկնվի և ձևավորվի սիրո և համերաշխության մթնոլորտ: Եվ կողմերի՝ իրար հասցեին հնչեցված մեղադրանքները մեկնաբանելու փոխարեն պետք է ավելի լուրջ գործերով զբաղվենք: Մենք պետք է սովորենք հարցերը այլ մեթոդով՝ բանակցություններով լուծել, որը նաև միտված կլինի դեպի ապագան: Բոլորս ենք ուզում, չէ՞, որ փոփոխություն լինի մեր երկրում, ուստի պետք չէ նախկին սխալները կրկնել»,– ասաց Թ. Պողոսյանը: Խոսելով Հանրապետական կուսակցությունից և նույնանուն խմբակցությունից պատգամավորներ Շիրակ Թորոսյանի և Արթուր Գևորգյանի դուրս գալու մասին՝ նա նշեց, որ նման որոշում կայացնելն իրենց իրավունքն է, իսկ թե այդ միտումը կշարունակվի, թե ոչ՝ չգիտի: «Ես սուրճի բաժակ նայող չեմ, որ կանխատեսումներ անեմ՝ կշարունակվի, թե չի շարունակվի խմբակցությունից դուրս գալու գործընթացը: Պետք է հասկանալ, որ եթե որևէ պատգամավոր դուրս է գալիս խմբակցությունից, ապա արդյո՞ք ինքը դուրս է գալիս նաև Ազգային ժողովից, թե՞ այնուամենայնիվ պահպանում է իր անձեռնմխելիությունը: Բայց ես չեմ կարող ասել, թե դրանից հետո ով ինչ կանի»,– ասաց Թ. Պողոսյանը: Կարճ ասած՝ անցումային շրջանը դեռ չի ավարտվել, և դժվար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարի խոսքով, այն չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չեն ունեցել նոր խորհրդարանական ընտրություններ: Եվ երբ արդար, ազատ և հավասար պայմանների պարագայում տե- ղի կունենան խորհրդարանական ընտրություններ ու կձևավորվի կառավարություն, այդ ժամանակ հնարավոր կլինի ասել, որ անցումային փուլն ավարտվել է: «Հիմա լավագույն ժամանակն է հասկանալու, թե նոր Սահմանադրության, խորհրդարանական համակարգի և այլ մեխանիզմների պարագայում ինչպես պետք է բոլորս միասինք քայլենք՝ օգտագործելով բանակցային կլոր սեղանները, միասին հարցերը քննարկելու ավանդույթ ձևավորենք և միասնական շահեր կարողանանք ձևավորել, և այդկերպ ձևավորենք և հզորացնենք նոր Հայաստանը»,– ասաց Թ. Պողոսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию