Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուբեն Բաբայան. «Հեղափոխությունը ճանապարհներ ունի. երրորդը թեև ռոմանտիկ ու հետաքրքիր չէ, բայց կարևոր է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթը շարունակում է հարցազրույցների շարքը հայտնի մտավորականների հետ՝ վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Այս անգամ զրուցել ենք Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:

Հեղափոխության երեք ճանապարհները

Ինձ համար ամենակարևորը ոչ թե անձերի, այլ համակարգային փոփոխություններն են: Առավել ևս, երբ խոսքը մշակույթի մասին է, որտեղ վերջին 30 տարվա ընթացքում որևէ բարեփոխում չի եղել, այլ պարզապես որոշակի վերաբաշխում՝ կապված ֆինանսների և տարբեր նախարարների նախասիրությունների հետ: Այս խնդիրը կա բոլոր ոլորտներում: Հիմա մի քանի փոփոխություններ տեսանք, օրինակ՝ մաքսատների աշխատանքի հետ կապված: Սա ցույց տվեց մի պարզ գաղափար՝ երբ ոլորտն ազատականացվում է, սկսում է զարգանալ: Պետական ապարատի հիմնական խնդիրը անհատի ազատության ապահովումը պետք է լինի: Որքան ապարատը բյուրոկրատացված է, այնքան ամեն ինչ մնում է չինովնիկի քմահաճույքին: Յուրաքանչյուր հեղափոխություն երեք ճանապարհ ունի: Առաջին՝ շարունակել հեղափոխական գործողությունները, որոնք հիմնականում բերում են անարխիայի: 2–րդ՝ համարել, որ հեղափոխություն արեցինք, ամեն ինչ վերջացավ, քաշվում ենք մի կողմ ու շատ արագ վերականգնվում է նախկին համակարգը: 3–րդ՝ «թևերը քշտած» անցնել սևագործ աշխատանքի՝ իրական բարեփոխումների, որը, գուցեև, այդքան էլ ռոմանտիկ ու հետաքրքիր չէ, բայց շատ կարևոր է: Այն ոլորտներում, որտեղ կընտրեն 3–րդ ճանապարհը, կունենան զարգացում: Եթե ուզում ենք ինչ–որ բան աճի, պետք է պահպանենք բնության օրենքները. ցանենք սերմը, ջրենք, քամուց, արևից պաշտպանենք, մշակենք: Այդ դեպքում կստանանք արդյունք: Եթե կանգնենք ու սկսենք ձեռքով արագ–արագ քաշել նոր ծիլը, որ շուտ մեծանա, կփչացնենք այն:

Չինովնիկը չպետք է լինի թելադրողի կարգավիճակում

Այսինքն՝ ուզեցի՝ այս թատրոնը բացեցի, ուզեցի՝ այս փառատոնը փակեցի: Այս ամենը չպետք է լինի կամայական, բայց շատ հաճախ չինովնիկի անձնական ճաշակից ելնելով է կատարվում: Շատ դժվար է պատկերացնել մի նախարար, որը կունենա իդեալական ճաշակ՝ մշակույթի բոլոր ոլորտներում: Վարչապետի հետ հանդիպմանը մի միտք հնչեց՝ մշակույթի նախարարությունը չպետք է դառնա արվեստի ստորաբաժանում: Այո՛, մշակույթի խնդիրն ավելի խորն է, և ավելի շատ կապված է ոչ թե արվեստ ստեղծողների, այլ կոնկրետ հասարակության հետ: Հասարակությունը պետք է մշակութային կրթություն ստանա, որ մշակույթի հետ շփվելը դառնա օդի ու ջրի պես անհրաժեշտ մի բան: Կարելի է փայլուն գործեր ունենալ, բայց եթե հասարակությունը դրա պահանջը չունի՝ անիմաստ է դառնում: Իսկ խիստ օրենքներով հնարավոր չէ հասնել հասարակության քաղաքակրթության զարգացմանը: Յուրաքանչյուր մեքենայից ծխախոտ գցողի կողքին մի ոստիկան չենք նստեցնի, չէ՞: Ճիշտ կլինի, որ մշակույթի նախարարության գործունեությունը դուրս բերենք զուտ արվեստ պահպանելու խնդրից և այն դարձնենք համապետական: Այս մոտեցումը ճիշտ կլինի:

Ցենզուրայի կողմնակից չեմ, բայց…

Շատ հաճախ այն, ինչ դուր է գալիս տարբեր հեռուստաընկերությունների ղեկավարներին, մատուցվում է որպես «պահանջ՝ հանրության կողմից»: Բացարձակապես ցենզուրայի կողմնակից չեմ, բայց եթե պրոպագանդվում է բռնությունը, այլասերվածությունը, ապա այն պետք է արգելվի կամ որոշակի պատնեշ դրվի: Իսկ պետությունը բազմաթիվ լծակներ ունի, որի մեջ է նաև ֆինանսականը. ֆինանսավորել բարձր մակարդակի հաղորդումներ, ֆիլմեր և հակառակն անել ցածրորակի հետ: Վերջինը պետք է ծախսերի այնպիսի դաշտում դնել, որ նման ֆիլմեր նկարողները տասը անգամ մտածեն՝ իմաստ ունի՞, թե ոչ: Ոչ ոք իրավունք չունի գռեհկացնել մեր կյանքը: Կարելի է ստեղծել նաև գեղարվեստական խորհուրդ, որը կտա մասնագիտական կարծիք: Ըստ իս, ամեն դեպքում, եթե մեր դպրոցականներին մանկուց ճիշտ ուղղություն տանք, այդ անհրաժեշտությունը չի լինի: Եթե փոխվի հասարակության արժեհամակարգը, այդ տեսակի ֆիլմերի անհրաժեշտությունը չի լինի: Հնդկական սերիալներ Եվրոպայում ինչո՞ւ չեն նայում, որովհետև այնտեղ մարդկանց հետաքրքիր չէ ուրիշի կյանքը…

Կարող ենք փչացնել ճաշակը

Հեղափոխությունը ապացուցեց, որ մարդը միշտ դեպի լույսն է գնում: Կարող ենք փչացնել ճաշակը, արժեհամակարգը, բայց մարդու բնազդը ճիշտ ուղղությամբ է աշխատում: Հետո հեղափոխությունը հենց այնպես չեղավ: Եկել էր մի սերունդ, որը պատրաստված էր: Նա չէր ուզում ապրել նախորդ արժեհամակարգի մեջ: Նրանց պայծառ դեմքերին նայելով՝ տեսնում էինք, որ նրանք զուտ ազգային ու տարածքային սահմանների մեջ չեն, այլ ավելի տիեզերական են մտածում: Ոչինչ հենց այնպես չի ծնվում: Պարզապես եկավ մի ուժ, որը ուշադրությունը սևեռեց ոչ թե ատելության, այլ բարության վրա: Այդ պոտենցիալը մեր մեջ կար, ուղղակի նման կայծ էր պետք, որը ցույց տվեց, որ մենք շատ ավելի լավն էինք, քան մտածում էինք մեր մասին: Այս շարժման ամենամեծ գաղա- փարախոսությունն այն էր, որ գրեթե ողջ ժողովուրդը հասկացավ, որ հաղթող է, իսկ առաջին հերթին հենց սեփական «վատին»: Հասարակության զարգացման բնական պրոցեսներ կան, որոնց դեմ պայքարել հնարավոր չէ: Նախորդ իշխանության ամենամեծ մեղքն այն էր, որ փորձում էր անտեսել հասարակության զարգացման, այսպես ասած, հոգեբանական օրենքները: Դեկտեմբեր 31: Ինչպե՞ս ենք սպասում այդ օրվան: Գիտեինք՝ օրը կփոխվի. 31–ը կդառնա «32», «33», և գուցե բան չփոխվի մեր կյանքում, բայց բոլորս ուզում էինք, որ հունվարի 1–ը գար: Չի կարելի մարդկանց զրկել փոփոխության հույսի իրավունքից: 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию