Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Լուրջ խնդիր կա հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կորդինացման հարցում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած 7 %–անոց տնտեսական աճի և 25% արտահանման աճի ցուցանիշներին, զարմանալիորեն դրանք իրենց թվային արտահատությունը չունեցան սոցիալական խնդիրների լուծման գործում: Սա որոշակի հակասություններ առաջացրեց, որն այդպես էլ իր բացատրությունը չունեցավ նախորդ կառավարության կողմից: Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանի ներկայացմամբ, նշված ցուցանիշները պետք է արտահատվեին կոնկրետ առանցքային ցուցանիշների համատեքստում: Եթե կա տնտեսական աճ, ապա նշանակում է, որ բյուջեի մուտքերն ավելացել են: Ինչը նշանակում է, որ աշխատավարձերը և թոշակները բարձրացնելու հնարավորությունն առկա է: Եվ եթե Հայաստանը հայտարարել է, որ սահմանադրորեն ինքը սոցիալական պետություն է, ուրեմն այս խնդրին միանշանակ պետք էր անդրադառնալ: Տնտեսագետի կարծիքով, չի կարելի պետբյուջեի հաշվին մեծացնել կապիտալ ներդրումները՝ առանց սոցիալական բաղադրիչը հաշվի առնելու: Այդ իսկ պատճառով էլ առաջացան որոշակի հակասություններ: «Բոլոր հարցերին պետք է համակարգված մոտենալ: Տնտեսական աճը պետք է որ բավականին լուրջ գումարների մուտք ապահովեր պետական բյուջե: Եվ դրա միջոցով լուծվեին որոշակի սոցիալական խնդիրներ: Սակայն իրականում այդպես չէ: 2018–ից ունեցանք եկամտահարկի փոփոխություն, բայց դա էլ էական ազդեցություն չունեցավ կենսամակարդակի վրա: 2015 թ.–ից աշխատավարձերի և թոշակների հարցը մնացել է առկախված: Նվազագույն աշխատավարձը մնաց նույնը՝ 51 հազար, իսկ բազային կենսաթոշակը՝16 հազար դրամ: Միանգամից բարձրացան ակցիզային հարկերը, հեղուկ գազի 1000 խ/մ–ի գինը 8000 դրամից դարձավ 25 000 դրամ, բենզինինը 25 000–ից հասավ 40 հազարի: Արդյունքում տեղի ունեցավ այդ համակարգող ապրանքների գների 10 % աճ: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք միանշանակ բնորոշում են տնտեսության իրավիճակը»,–ասաց տնտեսագետը: Մասնագետի խոսքով՝ սրանք համակարգող այն գներն են, որոնց աճի դեպքում շղթայաբար կարող են աճել տեղում արտադրվող բոլոր ապրանքների գները: Բարձր են նաև բանկային տոկոսադրույքները, ինչը թույլ չի տալիս, որ աճ տեղի ունենա ներքին ներդրումների դաշտում: «Հայտնի իրողություն է, որ եթե նպաստավոր չեն տոկոսադրույքները ներքին ներդրումների համար, ապա դա արտաքին ներդրողների համար դրական խթան չի հանդիսանում: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա 2014 –ին մենք միջազգային սանդղակում զբաղեցնում էինք 97–րդ հորիզոնականը, իսկ նախորդ երեք տարիներին, կոռուպցիայի դեմ պայքարելուց հետո, զբաղեցրեցինք 107–րդ հորիզոնականը: Միջազգային կառույցները գրանցեցին հետընթաց: Աշխատավարձերի, թոշակների և առաջին անհրաժեշտության ապրանքների համեմատությունը մշտապես պետք է համարժեք լինի: Ու չնայած նախորդ կառավարությունը խնդիրներից առաջնահերթությունը տալիս էր կապիտալ շինարարությանը, ինչը շատ կարևոր է, այնուամենայնիվ, միշտ պետք է հիշել, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ իրական աշխատավարձերը նվազեն: Եվ եթե այս հարցում հակասություն է առաջանում, ապա մեծանում է սոցիալական լարվածությունը»,– ասաց Ա.Թավադյանը: Կարևոր է նաև, որ տնտեսությունը բնութագրող թվերը ներկայացվեն հստակ: Հարկավոր է կոորդինացնել Վիճակագրական ծառայության, Կենտրոնական բանկի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հրապարակված թվային տվյալները: «Ճիշտ կլինի, որ բոլոր օղակների կողմից ներկայացվող թվերը կոորդինացվեն և հստակ ցույց տան, թե հրապարակված այս կամ այն ցուցանիշն ինչ արտահայտություն է ստացել տնտեսության զարգացման և ժողովրդի կենսամակարդակի վրա: Եվ եթե այս հարցի պատասխանը հստակ չէ, ապա միշտ կլինեն խոսակցություններ և վեճեր տարբեր ցուցանիշների վերաբերյալ»,– ասաց Ա. Թավադյանը: Տնտեսագիտության դոկտորը, պատասխանելով հարցին, թե ներկայում որոշ չափով սոցիալական լարվածությունը մեղմելու համար արդյո՞ք հնարավոր չէ իջեցնել ակցիզային հարկերը, նշեց, որ տնտեսությունը կտրուկ փոփոխություններ չի սիրում: Ուստի ամեն ինչ պետք է հաշվարկված լինի և սահուն կերպով իրականացվի: «Ես դեմ եմ կտրուկ փոփոխություններին, քանի որ եթե տնտեսական աճը իր արտահայտությունը չի ունեցել տնտեսությունում, ապա ակցիզային հարկն իջեցնելով՝ կարող են ճեղքվածքներ առաջանալ: Եվ եթե բյուջեի մուտքերը մի տողով իջեցվում են, ապա այն հաշվեկշռելու համար պետք է հստակ իմանալ, թե դրա փոխարեն մյուս տողով ինչ աղբյուրից պետք է համարժեք չափով համալրվի բյուջեն: Ի դեպ, լուրջ խնդիր կա հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հարցում: Այստեղ մենք ունենք առաջարկություններ, ինչպես նաև կոռուպցիայի դեմ հակազդեցության և մենաշնորհային բնութագիր ունեցող ապրանքների գների փափուկ կարգավորման հարցով: Երբ ցածր գնաճ է պահպանվում բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի պայմաններում, ապա ոչ նպաստավոր պայմաններ են առաջանում ներքին ներդրումների համար: Եվ դա բացասական ազդեցություն է ունենում տնտեսաան աճի վրա»,–ասաց Ա. Թավադյանը: Տնտեսագետը համոզված է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականությունը և դրամավարկային քաղաքականությունը ճշգրտման կարիք ունեն: Ինչ վերաբերում է կոռուպցիայի հակազդեցությանը, մենաշնորհային դիրքի չարաշահմանը, ապա այն պետք է կանոնակարգվի արդյունավետ մեխանիզմներ կիրառելու շնորհիվ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%