Դատավորը կնոջ հետ միասին 20 միլիոնից ավել փոխառություններ է հանձնել. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Ավագյանը նախորդ տարվա սկզբին ունեցել է 11 միլիոն 534 հազար դրամի չափով փոխառություններ, որին տարվա ընթացքում ավելացվել է ևս 8 միլիոն 227 հազար դրամ և տարեվերջին կազմել 19 միլիոն 761 հազար դրամ: Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ ու տարվա ընթացքում փոփոխության չեն ենթարկվել, իսկ տարեկան եկամուտները՝ 14 միլիոն 799 հազար դրամ, որից 6 միլիոն 522 հազար դրամը աշխատավարձն է, 8 միլիոն 227 հազար դրամը՝ վարկեր, իսկ 50 հազար դրամն էլ՝ միանվագ վճարներ: Կինը՝ Նոննա Քամալ յանը, նույնպես ներկայացրել է տարեկան հայտարարագիր, համաձայն որի՝ նա նույնպես ունի փոխառություններ: Դրանք կազմել են 4 միլիոն 100 հազար դրամ: Դրամական միջոցներն էլ հետևյալ պատկերն են ունեցել՝ 10 միլիոն դրամ ու 30 հազար ԱՄՆ դոլար: Ունեցել է նաև եկամուտներ՝ 1 միլիոն 210 հազար դրամի չափով, որը նրա աշխատավարձն է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում