Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վարդան Այվազյան. «Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ չլինեն, ոչինչ իր տեղը չի ընկնի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Փաստ»–ի հետ զրույցում մեկնաբանելով սահմանադրական եղանակով խորհրդարանը լուծարելու բոլոր հնարավոր և անհնարին սցենարները՝ նշեց, որ միակ ճիշտ ճանապարհն այն կլինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի դիմում ներկայացնի, բայց մինչ այդ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ այլ թեկնածու չառաջադրելու պայմանավորվածություն ձեռք բերի: 14 օր վարչապետի նոր թեկնածու չառաջադրելու դեպ­ քում խորհրդարանը կինքնալուծարվի: Սա, անշուշտ, բավականին ռիսկային սցենար կարող է լինել, քանի որ ոչ ոք չի կարող 100 տոկոսանոց երաշխիք տալ, որ նշված 14 օրերի ընթացքում որևէ քաղաքական ուժի մտքում այլ ցանկություն չի ծնվի: Ուստի այս միակ սցենարից բացի այլ վարկածներով առաջ շարժվելու հնարավորությունները հասկանալու համար Վ.Այվազյանին խնդրեցինք մեկնաբանել հնարավորից մինչև անհնարին թվացող այլ վարկածներ նույնպես: 

Վարկած 1՝ եթե կառավարության կողմից ներկայացված ծրագիրը չի հաստատվում խորհրդարանի կողմից

Վ. Այվազյանը, անդրադառնալով այս վարկածի ընձեռած հնարավորություններին, նշեց, որ եթե Ազգային ժողովը չհաստատի կառավարության կողմից ներկայացված ծրագիրը, ապա այդ դեպքում գործող կառավարությունը պետք է հրաժարական տա: Դրան հաջորդող քայլով՝ 7 օրվա ընթացքում ԱԺ–ն պետք է ընտրի նոր վարչապետ, և նույն ընթացակարգով կրկին պետք է ձևավորվի նոր կառավարություն: «Այսինքն, նոր վարչապետի ընտրությունից հետո 5 օրվա ընթացքում պետք է նշանակվեն փոխվարչապետերը, 10 օրվա ընթացքում պետք է նշանակվեն նախարարները, որից հետո 20 օրվա ընթացքում պետք է կրկին նոր կառավարությունը ԱԺ–ին ներկայացնի իր գործունեության ծրագիրը և հավանություն ստանա: Սա է սահմանադրական ճանապարհը, բայց դրանից հետո նոր իշխանությունները կկարողանա՞ն ձևավորել կառավարություն, թե ոչ, դժվար է այս պահին կանխատեսել»,–ասաց Վ. Այվազյանը: Նա նաև նշեց, որ գրեթե կասկած չունի, որ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն կտա, և այս առումով խնդիր չի լինի: Բայց եթե իրադարձությունները զարգանան վերը նշած սցենարով, ապա դժվար կլինի կանխատեսել, թե այդ դեպքում հասարակության վարքագիծն ինչպիսին կլինի: Ի դեպ, նույն քայլերի հաջորդականությունը կլինի, եթե ներկա կառավարությունը որոշի որևէ ծրագիր էլ չներկայացել: Բայց սահմանադրական իրավունքի մասնագետը համոզված է, որ կառավարությունը ծրագիր կներկայացնի, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, հավանության կարժանանա խորհրդարանի կողմից: 

Վարկած 2՝ եթե կառավարության ծրագիրը հաստատվի, իսկ իշխանությունները արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնան ավելի ուշ

Չնայած, ներկա կառավարությունում և խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հարաբերակցությունը Սահմանադրության շրջանակներում է, բայց փաստացի չի կարող երկրում խորհրդարանական փոքրամասնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը լինի վարչապետ, իսկ խորհրդարանական մեծամասնությունը դառնա ընդդիմություն: Ուստի, մասնագետի կարծիքով արտահերթ խորհրդարանական ընտրություններին այլընտրանք լինել չի կարող: «Այս իրավիճակը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում և այդ է պատճառը, որ իրավացիորեն և արդարացիորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է նոր խորհրդարանական ընտրություններ իրականացվեն»,– համոզված է Վ. Այվազյանը: Ո՞րն է դրա մեխանիզմը: Սահմանադրական կարգավորման շրջանակներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման բացառապես մեկ սցենար է նա պատկերացնում, որը չի հակասի Սահմանադրությանը: «Կառավարության ծրագիրը հաստատելուց հետո կառավարությունը որոշակի ժամանակ պետք է աշխատի: Եվ պետք է ինչպես «Ընտրական օրենսգիրքը» կարգավորի, այնպես էլ մի շարք օրենսդրական փոփոխություններ իրականացնի: Դրանից հետո սահմանադրական մեխանիզմը հետևյալն է՝ վարչապետը տալիս է հրաժարական, բայց մյուս կողմից երաշխիք է ստանում, որ իր հրաժարականից հետո առաջին անգամ թեկնածու չեն առաջադրի, իսկ երկրորդ անգամ՝ խորհրդարանի 1/3–ը վարչապետի թեկնածու չի առաջադրի և խորհրդարանը կինքնալուծարվի: Բայց մինչ այդ, վարչապետը մինչև հրաժարական տալը պետք է կարողանա հասնել նրան, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ նաև ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն, հրապարակայնորեն հայտարարեն, որ վարչապետի հրաժարականից հետո որևէ խմբակցություն վարչապետի թեկնածու չի առաջադրի»,–ասաց Վ. Այվազյանը: Ըստ մասնագետի, սա միակ սահմանադրական եղանակն ու միակ սցենարն է: Այսինքն, որպեսզի Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, ապա անհրաժեշտ է, որ ԱԺ–ում ներկայացված չորս խորհրդարանական քաղաքական ուժերը ողջախոհություն ցուցաբերեն: Ստացվում է, որ ողջախոհություն չցուցաբերելու դեպքում մինչև 2022 թվականը կարող է այս իրավիճակը շարունակվել: «Ինչ վերաբերում է քաղաքական կուսակ­ ցությունների վարքագծին, ապա այն պետք է լինի պետականամետ և ոչ թե բխեցվի սեփական շահերից: Բնական է, որ բացի «Ելք» դաշինքից, մյուս կուսակցություններին էլ գուցե ձեռնտու չլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, բայց ներկա լեգիտիմ վարչապետին որպես հենարան անհրաժեշտ է ունենալ լեգիտիմ ընտրված խորհրդարան»,– համոզված է Վ.Այվազյանը: Մասնագետի խոսքով՝ ներկայում, իհարկե, դժվար է կանխատեսել, թե վարչապետի կուսակցությունը կամ «Ելք» դաշինքը նոր ընտրությունների դեպքում քանի տոկոս ձայն կհավաքի և ապագա խորհրդարանում քանի մանդատ կունենա, բայց բոլոր դեպքերում իշխանափոխությունից հետո իրական քաղաքական ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում պետք է արտահայտի ժողովրդի կամքը: «Իսկ դրա բացառիկ միջոցը նոր խորհրդարանական ընտրություններն են: Այսինքն, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ չլինեն, ոչինչ իր տեղը չի ընկնի»,–ասաց Վ. Այվազյանը:

Վարկած 3՝ եթե բացի ՀՀԿ–ից խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները վայր դնեն իրենց մանդատները

Սահմանադրությամբ նախատեսվում է, որ խորհրդարանը կարող է լուծարվել նաև այն դեպքում, եթե կազմված լինի մեկ քաղաքական ուժից: Եվ եթե այնպես ստացվի, որ երեք խմբակցությունների պատգամավորները միասին վայր դնեն մանդատները և նրանց հաջորդները նույնպես հրաժարվեն մանդատ ստանալ, ապա ՀՀԿ–ն խորհրդարանում կմնա միայնակ: Հետաքրքիր էր մասնագետից պարզել, թե նման ճանապարհով հնարավո՞ր է հասնել խորհրդարանի լուծարմանը: Այս վարկածը, սակայն, Վ. Այվազյանը սուպեր աբսուրդային համարեց, քանի որ նման քայլ կատարելու դեպքում կփոշիանա համաժողովրդական պայքարում ձեռք բերված միջազգային հեղինակությունը և վարկանիշը: «Իմ կարծիքով, ավելի իրատեսական կլինի, եթե Փաշինյանը ժողովրդական լայն մասսաների օգնությամբ ճնշումներ գործադրելու միջոցով կարողանա պարտադրել խորհրդարանական կուսակցություններին, որ ոչ թե իրենց նեղ անձնական շահերով առաջնորդվեն, այլ համապետական շահերով, որն էլ հենց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է»,–ասաց Վ. Այվազյանը:

Եվս մեկ վարկած՝ արդեն սահմանադրագետի կողմից

Վարդան Այվազյանի կարծիքով, կա ևս մի վարկած, որն ավելի իրատեսական կարող է լինել: Դրա համար կառավարությունը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով, որ «Ընտրական օրենսգրքի» ռեյտինգայինի հատվածը հակասահմանադրական ճանաչվի: Դրական որոշման դեպքում արդեն, դրա հետևանքները կարող են հանգեցնել խորհրդարանի լուծարմանը: «Այսինքն, կստացվի, որ ԱԺ պատգամավորների ուղիղ կեսն ընտրվել են Սահմանադրության խախտումով, այսինքն՝ ապօրինի կերպով: Այն կարող է բարոյական հիմք հանդիսանալ ԱԺ–ն ինքնալուծարման տանելու համար ճնշում գործադրելու ճանապարհին: Մնացած բոլոր սցենարները կլինեն Սահմանադրությանը հակասող: Բացի այդ, կփոշիացնենք միջազգային այն բարձր հեղինակությունն ու վարկը, որն այսօր ունենք»,–խոսքը եզրափակեց Վ. Այվազյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию