Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Թագավորական սեղանին» հացկատակներ միշտ էլ եղել են. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ը զրուցել է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի հետ:

«Պետական գործն» ընդամենը շպար էր

Հնարավոր չէ միանգամից մտածել, որ մի քանի օրվա մեջ լուրջ փոփոխություններ պետք է լինեն: Կառավարության յուրաքանչյուր անդամ առնվազն ներսից իր ոլորտն ուսումնասիրելու խնդիր ունի: Ամեն ինչ սաղմնային վիճակում է: Հուսով եմ՝ ավելի ճիշտ կառավարություն է լինելու՝ ազգային ու պետականամետ: Բայց այնպես չէ, որ քաղաքացիները պետք է բավարարվեն կառավարության խոստումնե­ րով: Մենք պետք է կանգնած լինենք հետևյալ սկզբունքի վրա. ոչ միայն քաջալերենք նոր կառավարությանը՝ քայլելու պետականաշեն ճանապարհով, այլև պետք է սաստենք, եթե փորձեն ճանապարհից շեղվել: Ե՛վ յուղել է պետք, և դեղել, այլ ոչ թե գնալ քնել, առավոտյան զարթնել ու փնովել: Մեզանից յուրաքանչյուրն անելիք ունի: Նախորդ իշխանությունների դեպքում «պետական գործը» ընդամենը շպար էր: Կառավարության և իշխանության գրեթե բոլոր անդամները զբաղված էին իրենց անձնական հարցերը լուծելով: Աթոռն օգտագործում էին անձեռմխելի ու անպատժելի լինլու համար: Որևէ ոլորտի աջակցություն էլ եթե եղել է, ապա որպես «վարագույր», որի քողի տակ կրկին անձնական հարցեր են լուծվել: Այսինքն՝ նպատակը այս կամ այն ոլորտը զարգացնելը չի եղել, իհարկե, չհաշված որոշ բացառություններ: Աստված մի արասցե, որ նոր կառավարությունն էլ նման քաղաքականություն որդեգրի:

Իսկ «թագավորը» թույլ կտա՞

Նախորդ իշխանություններին գովերգում էին նրանք, որոնց իշխանությունները սատարել էին, կամ ֆինանսապես աջակցել այս կամ այն հարցում: Նման դրսևորումներին արդեն նոր իրավիճակում կարելի է ուշադրություն դարձնել, եթե այս կառավարությունն էլ նախորդի նման այդ բախտախնդիրներին տեղ տա: Եթե այս իշխանություններն էլ են նման մոտեցում ունենալու, բնականաբար, նման պնակալեզներին հակահարված տալը տեղին կլինի: Հուսանք, որ այս կառավարությունն այլ քաղաքականություն կորդեգրի, և այդ մարդկանց մասին կմոռանանք, իսկ իրենք կհասկանան, որ պնակալեզությունն արգահատելի երևույթ է, ինչի պատճառով էլ իշխանությունն իրենցից երես է թեքել: Նժդեհն էր ասում՝ կգերադասեի Դիոգենեսի նման բավարարվել տակառով, քան Արիստիպոսի նման թագավորական սեղանին հացկատակ լինել: «Թագավորական սեղանին» հացկատակներ միշտ էլ եղել են, կարևորն այն է՝«թագավորը» թույլ կտա՞, թե՞ ոչ: Եթե քաջալերելու է, ապա պնակալեզներ, մեկ է, հայտնվելու են:

Ազգ–բանակն ու հայրենասիրությունը

Ազգ–բանակ հասկացությունը, որը նախորդ իշխանությունների օրոք ներդրվեց, իր բուն հիմնախորքին չէր հասել: Ազգ–բանակը կադրավորված գնդի գաղափարն է: Այսինքն՝ կադրավորված գունդը խաղաղ ժամանակ փոքրաքանակ է, իսկ պատերազմի ու տագնապի ժամանակ միանգամից համալրվում է զորակոչիկներով կամ պահեստազորով: Բանակը պետք է լինի այդ կադրավորված գնդի մոդելը, իսկ ժողովուրդը՝ պահեստազորը, որից յուրաքանչյուրը պետք է իմանա՝ ուր գնալ տագնապի պահին, ում դիմել և ումից զենք վերցնել: Ցավոք, այդ միտումը չկար այդ հայեցակարգում: Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարգանք ունենալով հանդերձ, ըստ իս՝ հայեցակարգն ավելի շատ բառերի մակարդակում էր, ազգ–բանակի էությունը չէր սաղմնավորվել: Առավել ևս չավարտված պատերազմի պայմաններում պետք է որդեգրվի ազգ–բանակը: Մին­ չև Վ. Սարգսյանն է այդ մասին խոսվել: Նժդեհն ասել է՝ երբ ազգը բանակ է դառնում, այդ ազգին հաղթելն անհնար է: Իհարկե, այսօրվա մեր ունեցածը դեռ վերնագիր է, պարունակություն չկա: Այս տեսանկյունից շատ անելիք կա: Բայց ցավալի կլինի, եթե հրաժարվենք այդ կոնցեպտից միայն նրա համար, որ նախորդ կառավարության առաջարկածն է:

Սիրե՞լ, թե՞ չսիրել հայրենիքը

Դավաճաններն ինչպե՞ս են հայտնվում: Դաստիարակության պակասից, որովհետև հայրենիքի արժեքը չեն հասկանում: Արժեհամակարգում հայրենիքը, ընտանիքը, և հետո միայն «ես»–ը տեղաբաշխելու համար մարդուն դաստիարակություն է պետք: Այլապես ծնողին է տանում ծերանոց, եղբորն է մատնում: Ծնողական սերն էլ չպետք է դասու ասել՝ հայրենասե՛ր պետք է լինես: Ոչ թե ճռճռան բառերով, այլ օրինակներով ու պատմություններով մարդուն պետք է հասանելի լինի հայրենիքի արժեքը: Ոչ թե հայրենասեր, այլ հայրենաճանաչ պետք է դարձնել, ինչից բխելու է նաև հայրենասիրությունը: Մարդուն պետք է թույլ տալ ճանաչել, հետո ինքը թող որոշի՝ սիրի՞ հայրենիքը, թե՞ ոչ…

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию