Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քաղաքագետ. «ՀՀԿ–ն երկու մասի կտրոհվի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նոր իշխանությունը նախորդների ձախողումներից հետևություններ անելու կարիք չունի, բայց սովորելու մի բան, ըստ էության, կա: «Նախորդ իշխանությունների հիմքում քաղաքականության, պետության ու հանրության շահերի հետ առնչություն չունեցող մղումն էր: Իշխանությունն ուղղակի, այսպես ասած, բարիքներից օգտվելու համար էր, ինչն արվում էր հասարակության հաշվին: Ի դեպ՝ նրանք իշխանության չէին եկել, որպեսզի ուղղեին ձախողումները: Իսկ հասարակությունն, այնուամենայնիվ, չհամաձայնեց այդ տարբերակի հետ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ հիմա միանգամայն այլ իրավիճակ է: «Տեսնում ենք նոր գործադիր իշխանություն, որը ոչ թե ինքնանպատակ իշխանություն ունենալու, այլ միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: Նոր իշխանությունը նախորդներից հետևություններ անելու ոչինչ չունի: Նրանց, մեծ հաշվով, տրված է սպիտակ թուղթ՝ ստացած մանդատով իրականություն դարձնել սեփական գաղափարները: Իսկ այդ մանդատը հանրության աջակցությունն է: Իսկ եթե ինչ–որ բան ունեն սովորելու նախորդներից, այն է, թե ինչպես չի կարելի կառավարել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և թե՛ ցանկացած այլ ոլորտում»,–նշեց մեր զրուցակիցը: Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց՝ նոր կառավարության գործունեության մեկնարկը խոստումնալից է, հուսադրող. «Բայց առայժմ մեկնարկային կետում ենք, հետևապես՝ սա այն ժամանակահատվածը չէ, որի ընթացքում մենք կարող ենք ինչ–որ արդյունքներ սպասել: Մի բան էլ՝ գոյություն չունի և չի կարող ունենալ մի կառավարություն, որն առանց հանրության աջակցության, առանց հանրության հետ կոոպերացման, կկարողանա ինչ–որ արդյունքների հասնել: Ներկայիս կառավարությունը սա շատ լավ է գիտակցում: Բացի այդ, հասարակության հետ հետադարձ կապը պետք է պահպանվի»: Կատարվածը իշխանափոխությո՞ւն, թե՞ հեղափոխություն էր, որը պետք է ավարտին հասցնել: Փորձագետի կարծիքով՝ հարցադրումը, այսպես ասած, ակադեմիական նշանակություն ունի: «Կարևորն այն է, թե ճգնաժամից որքանով անցնցում և անկորուստ դուրս կգանք: Իսկ մենք ճգնաժամի մեջ ենք, որը կավարտվի միայն արտահերթ ընտրություններով: Ներկայում գործ ունենք քաղաքական դաշտի վերաձևման հետ: Այդ գործընթացը դեռ սկզբնական փուլում է, մենք դեռ նոր զարգացումներ կունենանք: Նոր ուժեր կգոյանան, ասպարեզից հին ուժեր դուրս կգան, որոշ ուժեր էլ, որոնք փոքր էին, կընդլայնվեն: Ի վերջո, չմոռանանք, որ այժմյան Սահմանադրությամբ Հայաստանում քաղաքականությունը միայն կուսակցական կարող է լինել: Հետևապես կարծում եմ, որ Հայաստանում կուսակցական, այսպես ասած, շինարարության գործընթացները դեռ միայն սկզբնական փուլում են»,–հավելեց նա: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ունենք փոքրամասնության կառավարություն և մեծամասնություն կազմող ՀՀԿ՝ խորհրդարանում: Զուգահեռ՝ մեծամասնություն կազմող ուժն իրեն հայտարարել է ընդդիմություն, թեև, ըստ սահմանադրագետների, իրավական կարգավորումներով ՀՀԿ–ն չի կարող ընդդիմություն լինել: Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, այս իրավիճակում լուծումը արտահերթ ընտրություններն են՝ ուրիշ ելք չկա: Հարցին, թե այնուամենայնիվ, երաշխիքներ կա՞ն, որ այս փուլում մեծամասնություն կազմող ՀՀԿ–ն կառավարության օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը չի խոչընդոտի, նա պատասխանեց. «Երաշխիխոչընդոտի, նա պատասխանեց. «Երաշխի­ քը ներկայիս կառավարության շատ լայն հանրային աջակցությունն է, որին դեմ գնալը ՀՀԿ–ի համար շատ դժվար կլինի: Իսկ ինչ կլինի դեմ գնալու դեպքում՝ տեսանք մայիսի 1–ին: Հետևապես՝ չեմ կարծում, որ ՀՀԿ–ն ունի այդ ռեսուրսը: Իսկ մյուս կողմից, եթե կառավարությունը ռացիոնալ առաջարկ է ներկայացնում, շատ դժվար է ոչ ասելը»: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի տրոհման վարկածներին, որոնք առաջ եկան հատկապես այն ժամանակ, երբ երկու պատգամավոր լքեց խմբակցությունը, քաղաքագետն ընդգծեց. «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՀՀԿ–ն պայմանականորեն երկու մասի կտրոհվի: Մի մասը՝ ապաքաղաքական, պատեհապաշտ թևն է, որն այլևս ՀՀԿ–ում մնալու ռեզոն ուղղակի չունի: Մյուս մասը՝ պայմանականորեն ասած, քաղաքական, գաղափարական թևն է, որը պարզապես գնալու ուրիշ տեղ չունի»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию