Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել հնարավոր է, պարզապես ցանկություն է պետք. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել՝ հասկանալու համար, թե էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում հնարավո՞ր է, թե՞ ոչ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ սակագնի բարձրացում միանշանակ չի լինի, բայց. «Հնարավոր է ամեն ինչ մնա նույնը, սակայն հնարավոր է նաև փոփոխություն լինի»,– ասել էր նախարարը:

Ամենաքիչը 10 դրամով Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել

Էներգետիկայի փորձագետ Էմիլ Սահակյանը, ով էներգետիկայի ոլորտում երկար տարիների փորձ ունի, կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն հարկավոր է կամ կարելի է, այլև միանշանակ հնարավոր է իջեցնել առնվազն 10 դրամով: Նախ պետք է «հստակեցնել», թե իրականում ինչ բաղադրիչներով է հաշվարկվում էլեկտրաէներգիայի սակագինը, և երկրորդ՝ հարկավոր է համապատասխան ուշադրություն դարձնել էլեկտրաէներգիայի սակագնի բաղադրամասերի վրա: «Մի քանի ակնառու գործոններ կան, որոնք միանշանակ պետք է փոխվեն: Առաջինը փոքր ՀԷԿ–երն են, որոնք ներկայում արտադրում են սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 15 %–ը: Դրանք բավականին բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, իսկ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ավել ի բարձր է, քան ջերմաէլեկտրակայանի կողմից արտադրածինը: Համոզված եմ, որ ՀԷԿ– երի սակագների հաստատման ժամանակ կոռուպցիայի դերը շատ մեծ է եղել, քանի որ ջրով արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող ջերմաէլեկտրակայանի կամ ատոմակայանի կողմից արտադրած սակագնից ավելի բարձր լինել»,– համոզված է փորձագետը: Ի դեպ, ջերմաէլեկտրակայանի կողմից արտադրած 1 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամ է, իսկ փոքր ՀԷԿ–երինը՝ տատանվում է 30–ից 35 դրամի սահմաններում: Փորձագետի կարծիքով, ամենաքիչը 10 դրամով կարելի է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ վերանայելով նաև հետգնման ժամանակահատվածի առաջացրած պրոբլեմները: «Հետգնման ժամանակահատվածը նույնպես վերանայման կարիք ունի: Կարելի է այդ ժամկետը երկարացնել, ինչը թույլ կտա ավելի շատ իջեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը: Եվ սա է հանձնաժողովի կողմից ներկայացվող միակ «ամենալուրջ» պատճառաբանությունը, որի հիման վրա էլ ուռճացվում է փոքր ՀԷԿ–երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը: Փոքր ՀԷԿ–երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ամոթալի չափով է ուռճացվել, ուստի ես կարծում եմ, որ այստեղ ևս կոռուպցիայի բավականին մեծ աղբյուր կա, որը պետք է վերացնել»,–ասաց փորձագետը: Ի դեպ, նշված հետգնման ժամանակահատվածն այն ժամկետն է, որի ընթացքում ՀԷԿ–ի կառուցման վրա ծախսած գումարը պետք է հետ ստացվի: 

Գին սահմանողը զբաղված է միայն մերկապարանոց հայտարարություններ անելով

Փոքր ՀԷԿ–երի սակագների կազմավորման հարցն այն առաջնային խնդիրներից է, որն անպայման պետք է վերանայվի, համոզված է էներգետիկ–փորձագետը: Բայց խնդիրն այն է, որ փոքր ՀԷԿ–երի սեփականատերերը դա չեն ցանկանում և ամեն ինչ անում են՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից որքան հնարավոր է բարձր գին սահմանվի: Եվ սա էլ իր պատճառաբանությունն ունի. «Քանի որ իրականում ժողովրդի մասին մտածող չկա, ուստի գին սահմանողը ավելի ցածր գին սահմանելու որևէ շահագրգռվածություն չունի: Այդ է պատճառը, որ միայն զբաղված են մերկապարանոց հայտարարություններ անելով: Եվ իրականում ոչ թե սպառողների շահերն են պաշտպանում, այլ էլեկտրաէներգիա արտադրողներինը»,– ասաց փորձագետը: Ի դեպ, կա նաև այլ պատճառ, թե ինչու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականում այնքան էլ շահագրգռված չէ սակագների նվազում իրականացնելու համար, բայց դա արդեն այլ քննարկման թեմա է: 

Մասնավորեցնելը սխալ էր

90–ականներին, երբ էներգետիկ համակարգի մասնավորեցման գործընթաց  է սկսվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ոլորտում կարելի է ամեն ինչ սեփականաշնորհել, բացի Հայաստանի ատոմակայանից և բարձրավոլտ էլեկտրական ցանցից: «Դրա նպատակն այն է, որ եթե պետությունը շարունակի մնալ բարձրավոլտ էլեկտրացանցի «սեփականատերը», ապա մենաշնորհային համարվող էներգետիկ համակարգի սեփականատիրոջ վրա կկարողանա ներգործելու լծակ ունենալ: Ուստի ո՛չ մի դեպքում և ո՛չ մի պայմանով չէր կարելի այն սեփականաշնորհել կամ հավատարմագրային կառավարման հանձնել այս կամ այն ընկերությանը»,–ասաց Է. Սահակյանը: Ի դեպ, տեխնիկական առումով ԲԷՑ–ը բավականին լավ վիճակում է գտնվում և փորձագետի կարծիքով պետք է շարունակի մնալ պետության հաշվեկշռում: «Եվ ընդհանրապես, մեր նման փոքր երկրում էներգահամակարգի երեք հիմնական գործող մասերը՝ արտադրող, տեղափոխող և բաշխող, սեփականաշնորհելը շատ սխալ է: Հիմա, երբ էլեկտրաէներգիա արտադրողները սեփականատերեր են, բնակչությանը հոսանք մատակարարողը մենաշնորհային դիրք է զբաղեցնում, ուստի եթե ԲԷՑ–երն էլ տրվեին հավատարմագրային կառավարման, առավել ևս՝ նույն կազմակերպությանը, ապա ողջ համակարգը կհայտնվեր մի քանի, եթե ոչ մեկ մարդու ձեռքում և նրանք կսկսեն իրավիճակ թելադրել»,– ասաց փորձագետը: Է. Սահակյանի կարծիքով, ժողովրդին մենաշնորհի ձեռքին գերի չդարձնելու համար էներգետիկայի նոր նախարարը շատ ճիշտ որոշում է կայացրել: Եվ անկախ նրանից, թե նախորդ կառավարության որոշմամաբ ԲԷՑ–ը քանի տարով և  ում պետք  է հանձնվեր հավատարմագրային կառավարման, պարզից էլ պարզ էր, որ երբ ողջ համակարգը հայտնվեր մեկ սեփականատիրոջ ձեռքում, ապա ինքը կարող էր օգտվել իրավիճակից և էներգահամակարգում անել այն ամենը, ինչ որ ցանկանում է: «Բայց ԲԷՑ–ի պայմանագիրը չեղարկելը ընդամենը շատ փոքրիկ քայլ էր: Կան բազմաթիվ այլ քայլեր, որոնք թույլ կտան բարձիթողի վիճակում հայտնված էներգահամակարգը նորմալ վիճակի բերել: Բավական է նշել ընդամենը մեկ համակարգի օրինակ՝ գազ–էլեկտրաէներգիա փոխանակման համակարգը: Այն պարզեցնելով և թափանցիկ դարձնելով՝ հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի ներկա սակագնի վրա բավականին մեծ ազդեցություն գործել և նվազեցնել: Ուստի այն խոսակցությունները, թե իբր էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել հնարավոր չէ, համարում եմ անհիմն և մեկ անգամ ևս պնդում, որ հնարավոր է, պար զ ա պես ցան կու թյուն  է հարկավոր»,–ասաց Է. Սահակյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию