Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քաղաքագետ. «Լավագույն բանը, որ կարող են անել, նոր կուսակցություն ստեղծելն է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ ՀՀԿ–ն պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել թե՛ Ընտ­ րական օրենսգրքի փոփոխությունները, թե՛ արտահերթ ընտրությունների անցկացումը: Մի քանի օր առաջ էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ իրենք պատրաստ են ԱԺ–ում փոքրամասնություն լինելու սցենարին: Քաղաքագետ Միքայել Զոլ յանը հայտարարությունների առումով երկու գործոն  է առանձնացնում: «Մի կողմից ՀՀԿ–ն հասկանում է, որ ընտրություններում կրելու է ջախջախիչ պարտություն և զրկվելու է ԱԺ–ում տեղերի մեծամասնությունից, եթե, իհարկե, կարողանա այնտեղ հայտնվել: Մարդիկ չեն ուզում զրկվել պատգամավորական մանդատներից, առավել ևս, որ շատերի դեպքում դա նրանց պաշտպանում է քրեական հետապնդումից: Մյուս կողմից՝ կա հանրության ճնշումը, որ ընտրությունները հնարավորինս շուտ կայանան: Այդ պատճառով էլ ՀՀԿ–ն մանևրելու է, փորձելու է շատ կոպիտ ձևով չհակադրվել հանրությանը, բայց բոլոր հնարավոր ձևերով հետաձգելու է ընտրությունների անցկացումը, քանի որ, իրենց կարծիքով, ժամանակն աշխատում է իրենց օգտին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, դեռ խոսվում է հակահեղափոխության վտանգի մասին ու հարցին, թե նման հնարավորություն այս պահին քաղաքագետը տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ՀՀԿ–ն կարող է հետ գալ իշխանության: ՀՀԿ–ն այնքան վարկաբեկված է, որ կարող է իշխանության գալ միայն որևէ օտար ուժի տանկերով, ընդ որում՝ դա էլ քիչ հավանական է: Բայց ՀՀԿ–ն կարող է լուրջ խնդիրներ ստեղծել, սաբոտաժի ենթարկել նոր կառավարության գործունեությունը: Իհարկե, արդյունքում նրանք էլ փլատակների տակ կմնան, բայց մեզ դրանից քիչ սփոփանք կլինի: Բացի այդ, այս պայքարից կարող են օգտվել երրորդ ուժերը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Կարծում եմ՝ այսօրվա իրավիճակում լավագույն բանը, որ կարող են անել ՀՀԿ–ում դեռ մնացած նորմալ մարդիկ՝ ՀՀԿ–ից դուրս գալն ու նոր կուսակցություն ստեղծելն է, որը կներկայացնի պահպանողական–ազգայնական բևեռը: Այդ ճանապարհով նրանք կազատվեն կիսաքրեական այն ցանցից, որի շահերն այսօր, փաստորեն, սպասարկում է ՀՀԿ–ն»: Նրա խոսքով՝ այդկերպ նրանք գոնե մի քանի տարի անց մարդկանց վստահությունը հետ բերելու շանս կստանան: Ինչ վերաբերում է նոր իշխանությանը, ապա, Միքայել Զոլ յանի դիտարկմամբ, թե՛ ներսում և թե՛ դրսում նրանց համար բազմաթիվ խոչընդոտներ կան: «Ընդ որում՝ այդ խոչընդոտները միմյանց հետ կապված են: Այսօր ամենամեծ խոչընդոտն այն է, ինչը կարելի է անվանել «խորքային պետություն»: Այսինքն՝ այն ոչ ֆորմալ, կիսամաֆիոզ կառույցը, որը ստեղծվել էր նախկին իշխանության տարիներին՝ պետական մարմիններին զուգահեռ և պետական մարմինների ներսում: Այդ կիսաքրեական կառույցի քաղաքական թևն է խորհրդարանի ՀՀԿ ֆրակցիան, որն իրականացնում է այդ քրեական ցանցի պաշտպանությունը քաղաքական քողի տակ: Սրա վառ օրինակն էր այն, որ ՀՀԿ–ական որոշ պատգամավորներ ստորագրություններ են հավաքում՝ կոնկրետ քրեական գործերով ձերբակալվածներին ազատելու համար: Բացի այդ, խորքային պետության շատ ներկայացուցիչներ դեռ մնում են ուժային նախարարություններում, դատախազությունում, դատական մարմիններում, շարունակում են վերահսկել տնտեսության զգալի մասը, մեծ ռեսուրսներ ունեն տեղեկատվական դաշտում: Այնպես որ՝ հեշտ չի լինելու: Դրսում ևս մենք ունենք խնդիր, որ որոշ ուժեր փորձում են վարկաբեկել նոր իշխանությանը թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում: Ընդ որում՝ վերջինն առավել վտանգավոր է՝ հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը: Այս ամենն առավել վտանգավոր է այն դեպքում, երբ այս հարցում համընկնում են նախկին իշխանության լոբբիստների և ադրբեջանական լոբբիստների շահերը. նրանք մոտավորապես նույն մեսիջներն են ուղարկում»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию