Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արտավազդ Բայաթյան. «Թող իրենց վրա նավթալին լցնեն ու գնան թոշակի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մտավորականների հետ հանդիպումների շրջանակներում այս անգամ «Փաստ»–ի հյուրն է երգիչ–երգահան Արտավազդ Բայաթյանը:

Արդեն փակուղի էր

Ցանկացած երևույթ պետք է հասունանա: Եթե հասունացավ՝ հաղթանակելու բոլոր երաշխիքներն ունի: Գալիս  է մի պահ, որ պետք է փոփոխություն լինի, բեկում լինի: Այն, ինչ եղավ մեր երկրում, բեկումնային պահ էր, որովհետև ծուռումուռ ճանապարհները պետք էր ուղղել: Ճակատագրական ու կարևոր պահ էր: Կարելի է ասել, որ նույնիսկ երազանքի պահ էր: Նոր իշխանության գործունեության առումով եզրակացություններ անելը դեռ շատ վաղ է: Բայց որ իշխանության մեջ նաև երիտասարդներ կան, գովելի է: Երիտասարդական նոր եռանդն անկասկած ավելի կարևոր է՝ դա ճիշտ ու արդար լուծում էր: Իսկ սպասելիքներն այսպես թե այնպես պետք է արդարացվեն, որովհետև այն, ինչ կար, արդեն փակուղի էր: Եվ յուրաքանչյուր ասպարեզում էր այդ փակուղին, որովհետև համատարած կողոպուտ էր: Սա շատ վտանգավոր պահ էր, եթե մի քիչ էլ շարունակվեր, մենք լիակատար կռախի առաջ էինք կանգնելու: Եվ, ընդհանրապես, մեր երկիրը վտանգված էր: Մարդիկ ստրկությունից ազատվեցին, որովհետև դա ստրկության նման մի բան էր, ուրիշ գնահատական տալ չեմ կարող: Հետո մարդիկ զգացին, որ կա մի ուրիշ աշխարհ, ուր կարող է լինել և՛ արդարություն, և՛ մարդասիրություն, և՛ կարգուկանոն, որը ցանկացած պետության համար առաջընթացի միակ երաշխիքն է: Չի կարելի թալանելով, գողանալով, խաբելով, կեղծելով ու անմեղ մարդկանց դատելով՝ ինչ–որ բանի հասնել: Ով փորձել է պատմության մեջ նման կերպ դրսևորվել, հայտնվել է փակուղում և գրել իր «մահախոսականը»:

Քննադատությունը պարտադիր է

Ցանկացած քաղաքական իրավիճակում ընդդիմությունը շատ կարևոր օղակ է: Քննադատությունը պարտադիր է: Բայց, գիտեք, ոչ թե շինծու ինչ–որ մի բան կամ ոչ թե մարդկանց վարկաբեկելու իմաստով: Մարդը սկսել է առաջին քայլն անել, ու նրան մեղադրում են նրանում, ինչն արել է նույն մեղադրողը: Մենք պետք է ուշադիր լինենք, որ քննադատությունը ոչ թե նոր եկածին տապալելու միտում ունենա, որը փորձում է փոխել իրավիճակը, այլ որ նա չշեղվի ճանապարհից: Հիմա քննադատությունը կազմակերպված վարկաբեկման ինստիտուտի է նման: Խոսում են մարդիկ, ովքեր ավելի ճիշտ կանեին իրենց վրա նավթալին լցնեին և գնային թոշակի: Նաև ասում են, թե երիտասարդները ոչինչ չեն կարող անել, բայց ասողները «գլուխները պատովն են տվել»: Շարժիչ ուժը միշտ երիտասարդությունն է եղել: Եվ այդ փոփոխությունը նրանց շնորհիվ եղավ, և ոչ թե նրանց, ովքեր քծնելով էին ապրում: Մենք շատ ուշադիր պետք է լինենք, իհարկե, կարող են նաև շատ սխալներ լինել, բայց խորը համոզմունք ունեմ, որ եթե սխալներ էլ լինեն, ապա դրանք ճակատագրական չեն լինի: Նրանք չեն կարող գործել այնպիսի ճակատագրական սխալ, ինչը գործեցին նախորդները: Նախորդներն իրենց ուժն անամոթաբար կուսակցություն են անվանում, բայց նրանք ոչ թե կուսակցություն, այլ հանցավոր «թայֆա» են: Առհասարակ, որպեսզի իշխանավորը զգոն լինիպետք է շատ շփվի մտավորականության ու արվեստագետների հետ: Երկրորդը՝ ունենա այնպիսի ներկայացուցիչներ, որոնց համար կարևորը ոչ թե անձնական կամ նեղկուսակցական, այլ ժողովրդի շահն է: 

Ժողովրդին՝ արթուն, իսկ իշխանավորին զգոն պահել

Մեդիա դաշտի դերն եմ կարևորում: Մեդիա համակարգը շատ անկախ պետք է լինի, որովհետև իշխանավորին զգոն պահելու, իսկ ժողովրդին արթուն պահելու միակ միջոցն է: Երկրորդը՝ դատական համակարգի անկախությունն է, որ չսպասեն ինչ–որ մեկն իր կարծիքը թելադրի: Համոզված եմ՝ դատական համակարգի անկախացման ճանապարհին նոր վարչապետը մեծ հաջողություններ կունենա: Առհասարակ, ճիշտ աշխատանքի դեպքում կունենանք մեծ արդյունք: Եթե ոչ՝ կունենանք լափամանի մոտ հավաքված պնակալեզների մի մեծ բանակ, ովքեր հեղինակավոր մարդկանց ոչինչ են դարձնում: Ինչպես, օրինակ, նախկինում էր, երբ շատ հեղինակավոր մարդկանց փողով կամ պաշտոնով վարկաբեկում էին, փչացնում ու նա, ի վերջո, կտրվում էր «լեզվից», իսկ ժողովուրդն այլևս նրան չէր լսում: Սա շատ մեծ վտանգ է պետության համար: Վերջիվերջո, մենք պետք է ունենանք անկաշառ մտավորականների մի մեծ խումբ, որոնց հնարավոր չէ տուն ու փող տալ, որ ձայնը կտրեն: Հիմա դեռ կան մարդիկ, ովքեր մեծ «լոլոներ» են հնչեցնում, թե, օրինակ, նախորդ իշխանությունները եղել են ամենացայտուն քաղաքական գործիչները: Ծիծաղելի է գովաբանել մարդկանց, ովքեր երկիրը փակուղու առաջ էին կանգնեցրել: Դա անում են կաշառվածները, ովքեր իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию