Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տնտեսագետ. «Հոխորտանքներն այն մասին, թե գները կբարձրանան, անլուրջ խոսակցություններ եմ համարում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ–ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ԱԱԾ–ն նախորդ շաբաթ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսացող բացահայտումներ կատարեց: Դրանից հետո հանրության շրջանում սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, թե այդ Ա/Ձ–ների լուծարմանը կհետևի գյուղմթերքի թանկացում՝ ընդհուպ մինչև 30–50%: Խոսվում էր նաև երկրորդ սցենարի մասին, որի համաձայն գյուղացիներից ապրանքները կվերցվեն շատ ցածր արժեքով: Իրականում ի՞նչ սպասել և արդյո՞ք այս սցենարների զարգացումն անխուսափելի է: Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:

–Կտրուկ թանկացումների կամ գյուղացիներից բավական ցածր արժեքով մթերք ձեռքբերելու վտանգ տեսնո՞ւմ եք: 

– Այո, այդպիսի ռիսկեր կան և միշտ էլ կարող են լինել: Բայց պետք է տեսնել, թե այդ անհատ–ձեռներեցները «առաջին ձեռքից» գնորդնե՞ր են, թե՞ միջնորդների միջոցով է ամեն ինչ կատարվել: Քանի միջնորդ օղակ է եղել, և այդ միջնորդներն իրենց հերթին որքանով են թանկացրել ապրանքը: Երբ այս շղթաները բացվեն, գյուղացին հնարավորություն կունենա անմիջականորեն վաճառել իր ապրանքը: Սա շատ կարևոր ու բավական հին խնդիր է: Գյուղատնտեսական շուկաներում առևտուր անող միջնորդներն իրենց մարքեթինգային խողովակներն օգտագործելով՝ այսպիսի հարցեր են առաջ բերել: Սա ևս պետք է ուսումնասիրվի: Այդտեղ գնաճը զսպելու լրացուցիչ հնարավորություններ կան: Տեսեք՝ խնդիրն ինչն է: «Երևան սիթի»–ի ցանցը մոնոպոլ գնորդ է՝ մոնապսոնիստ է, ում կողմից պայմանավորված գներ են դրվել: Այդ գներն ավելի բարձր են, քան՝ գյուղատնտեսական շուկաներում: Հետևաբար, այս մենաշնորհները կարգավորելը, դրանց շուկայական մրցակցության դաշտ բերելը գները զսպող երկրորդ գործոնն է: Որոշ սուպերմարկետների տերերի հոխորտանքներն այն մասին, թե գները կբարձրանան ու դա կուղղվի կառավարու­ թյան դեմ, անլուրջ խոսակցություններ եմ համարում: Իրենք պետք է մտածեն իրենց խնդիրների մասին, տասնյակ միլիարդներով չվճարված հարկերի մասին, 189–րդ հոդվածի մասին: Քրեական օրենսգրքի 205– րդ հոդվածն էլ պետք է կիրառվի: Խոսքը վերաբերում է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները չկատարելու մասին: Երբ գործարար մարդկանց ասում էին, թե վենդետա ու հետապնդումներ չեն լինելու, թող իրենց չկատարած պարտավորությունները կատարեն ու հանգիստ քնեն, հենց այնպես չէր ասվում:

– Ամեն դեպքում եթե ԱՁ–ները լուծարում են և 2% հարկը դառնում է 20%, գյուղմթերքի գները չպիտի՞ բարձրանան:

– Դա մեխանիկական գնահատական է: Գները, համենայն դեպս, չեն բարձրանա 18%–ով: Հնարավոր է՝ որոշակի աճ լինի, բայց շուկայական սելեկտիվ, մրցակցային մեխանիզմը գները կբերի նորմալ ծախսերի ու շահույթների տիրույթ:

–Միակ լուծումը շուկայական հարաբերությունների ինքնակարգավորո՞ւմն է:

–Այո՛, շուկաներն իրենք հավասարակշռում են գները: Գյուղատնտեսական մթերքի շուկաները մասսայական ապրանքների շուկաներ են: Այդտեղ որևէ մեկը արդեն չի կարող գին թելադրել: Իսկ այս իրավիճակում, երբ մոնոպոլ գնորդներ են աշխատել, միջնորդներ են եղել, այո՛, գներն արհեստականորեն բարձրացրել են գերշահույթ ունենալու նպատակով: Հիմա դա չի լինելու: 

Ստացվում է, որ այսպես, թե այնպես գները բարձրացված են եղել, և հիմա, եթե անգամ ինչ–որ թանկացում լինի, ժողովուրդն այդ թանկացումը չի՞ զգա:

–Իրավացի եք, մեծ հաշվով ժողովուրդը չի զգա: Սեզոնն էլ այնպիսին է, որ գյուղատնտեսական ապրանքներն առատ են այս տարի: Այս տեսանկյունից ես խնդիրներ չեմ տեսնում: 

–Գյուղացիների համար նույնպե՞ս:

– Այո, անմիջական արտադրողների համար այս տարին բարենպաստ է:

– Կառավարությունն այս խնդրի կարգավորման հետ կապված ի՞նչ քայլեր ու անելիքներ ունի: 

– Կառավարությունը միշտ էլ ունի քայլեր ու հարուստ գործիքակազմ՝ գյուղատնտեսական վարկերի, տուգանքների դուրս գրման մասնակիորեն զիջման, սուբսիդիայի մեխանիզմներ կիրառելու, հարկային որոշակի արտոնություններ տալու: Միշտ էլ այդ գործիքակազմը կա, բայց թող իր ծրագիրը ներկայացնի, որից կերևա, թե կոնկրետ ինչ գործիքներ են պատրաստվում կիրառել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию