Հայ ոստիկանները Մոսկվա-Երևան ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Կուբայի հետախուզվող քաղաքացուն
ОБЩЕСТВО ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 1-ին ժամը 13:45-ին Մոսկվա-Երևան ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Կուբայի Հանրապետության քաղաքացի 1980 թվականին ծնված Յասսեռ Օ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 38-ամյա Յասսեռը 2017 թ. մարտի 10-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Յասսեռ Օ-ն փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



