Հայաստանի հետ դրական միջավայրում բանակցություններ են ընթանում ԵՄ մուտքի վիզաների ազատականացման հարցում
ЭКОНОМИКАԵվրամիության կողմից Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը մշտապես երկխոսության կարևոր կետերից մեկն է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ես կարող եմ ասել, որ երկու շաբաթ առաջ արդարադատության ու ազատության հատուկ հանձնաժողովի նիստն է գումարվել ու այդ նիստի ժամանակ քննարկվել է այս հարցը: Մենք որևէ հստակ ժամկետ չենք կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նոր կառավարության հետ բավականին դրական միջավայրում ընթանում են բանակցություններ այն մասին, թե ինչ հետագա քայլեր պետք է արվեն, որ հնարավորինս շուտ խնդիրը լուծվի»,-ընդգծեց Սվիտալսկին:
Մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը նշել էր, որԵվրամիության կողմից Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը մշտապեսգտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: