Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պետական ինստիտուտները՝ ընկերությունների հանցավոր գործակից. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանցային խոշոր սուպերմարկետների կողմից գյուղմթերքի գները բարձրացնելուց հետո պարզորոշ երևաց հայկական ազատ շուկայական կոչվող հարաբերությունների ողջ հմայքն ու թշվառությունը: Եվ բնական էր, որ նման շանտաժը ժողովրդի մոտ ոչ թե սոսկ բողոքի ալիք էր բարձրացնելու, այլ ավարտվելու էր բոյկոտով:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ այն ամենն, ինչ այս օրերին տեղի ունեցավ, ապացուցեց, որ իրականում մեր տնտեսությունը վերջին 20 տարիների ընթացքում շուկայական հարաբերությունների վրա հիմնված չի եղել: «Պարզվեց, որ շուկայական հարաբերությունները վերածվել են վարչական մեխանիզմներով կարգավորվող հարաբերությունների: Եվ այդ ամենը տեղի է ունեցել իշխանության ամենաբարձր օղակների ներկայացուցիչների կողմից: Եվ այն գները, որոնք իբրև թե սահմանվել են «շուկայական հարաբերություններից» ելնելով, փաստորեն ձևավորվել են ոչ թե առաջարկ և պահանջարկ սկզբունքով, այլ՝ վերևների պահանջներից ելնելով: Եվ դա իրականացվել է ամենագռեհիկ ձևով, և այսքան տարի մենք չենք կարողացել հասկանալ, թե մեզ մոտ վաճառվող ապրանքների ու ծառայությունների «գինը» ինչպիսին է»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Տնտեսագետի գնահատմամբ, այս ամենից հետևում է, որ տարիներ շարունակ հասարակությունը կողոպտվել է գործարարների կողմից: Բացի այդ, պարզվեց ևս մեկ կարևոր հանգամանք, որ գործարարները իրենց հարստությունը կուտակել են ոչ թե իրենց գործունեության արդյունքում, այլ վարչական լծակներից օգտվելու հնարավորության արդյունքում: «Ամենատգեղ երևույթն այն է, որ փորձ է արվում կատարվածը ներկայացնել, որ իբր թե ի շահ գյուղատնտեսությամբ զբաղվողների կամ սպառողների է իրականացվել: Եվ իբր թե այդ ամենի հետևանքով գյուղմթերքի գները կբարձրանան՝ դրանից բխող մնացած տհաճ հետևանքներով: Ես ապշած եմ, որ 21–րդ դարում գործարարները կարող են նման շանտաժի ենթարկել հասարակությանը և մասնագետներին: Ինձ մտահոգում  է նրանց մտածողությունը: Եվ ես չէի կարող պատկերացնել, որ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ թալանել են բոլորին, մասնակցել են այս մեծ կողոպուտին, կուտակել են հարյուր հազարավոր միլիոնների հարստություն, հիմա էլ կարող են հասարակությանը նման շանտաժի ենթարկել»,– ասաց Վ. Խաչատրյանը: Տնտեսագետի խոսքով՝ այս ամենն անըն­ դունելի է, որին իշխանությունները պետք է շատ կոպիտ արձագանքեն: Վ.Խաչատրյանի մտահոգությունները, սակայն, միայն այսքանով չեն սահմանափակվում: «Փաստորեն, այն պետական ինստիտուտները, որոնք իրականում պետք է հսկեին բիզնեսներին, իրենց տեղում չեն եղել: Ավելին, մասնակցել են այդ ընկերությունների հանցավոր գործունեությանը և նույնիսկ հուշել են նրանց: Փաստորեն մենք անընդհատ խաբված ենք եղել՝ մտածելով, թե պետական մարմինները չեն կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում իրականում: Բայց ստացվում է, որ իշխանությունները նման «գործարարների» մոտ հասարակությանն անպաշտպան են թողել: Ես միշտ մտածել եմ, որ պետությունը չպետք է խառնվի և բիզնեսին պետք է հանգիստ թողնի, որպեսզի շուկան ինքնակարգավորվի, բայց փաստորեն ես չգիտեմ, թե քանի տոկոսով եմ սխալ եղել, որովհետև իմ մտքով անգամ չի անցել, որ պետական լծակները կարելի է հանուն մի քանի մարդկանց հարստացման այս աստիճանի օգտագործել: Այսքանից հետո իրենց իրավունք են վերապահում մատ թափ տալ մեզ վրա, հաթաթաներ անել, թե ապրանքների գները կբարձրացնե՞ն: Ես վստահ էի, որ տնտեսական առումով գների բարձրացումը ժամեր կամ ամենաշատը մեկ օր կարող է տևել: Եվ հարց է ծագում, որ երբ գյուղացու «տուժելու» մասին էին խոսում, ինչո՞ւ չէին «մոռանում» իրենց տուժելու մա­ սին: Գյուղմթերքը քանի՞ օր էին թանկ գնով պահելու: Հաշվի չեն առե՞լ, որ հարցի բարոյական կողմն էլ կա: Չէին մտածո՞ւմ, որ մարդիկ ավելի շուտ կգերադասեն սոված մնալ, քան իրենց կողմից թելադրվող խաղի կանոններին կենթարկվեին»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию