Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Անհատ ձեռնարկատեր» լինելու պարտադրանք՝ ստեղծագործողին. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը «Փաստ»–ի հետ զրույցում խոսել է մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Բացի այդ, երգչուհին մշակութային ոլորտին առնչվող կարևոր խնդիրների մասին է բարձրաձայնել: 

Ինչպե՞ս են գլուխ հանելու խնդիրների տարափից

Համբերության բաժակը կարող էր լցված մնալ: Իմ տպավորությամբ՝ ժողովուրդն արդեն ընտելացել էր այդ վիճակին: Նույնիսկ ընդունել էր իրավիճակը, հույսը կորցրել, որ որևէ փոփոխություն կլինի: Նույնիսկ առավելություններ էին գտնում այդ կյանքի մեջ, որովհետև ապահովություն էին տեսնում: Խնդիրները խորքն էին մղված: Ամեն մեկն իր ձևով էր լուծում. մեկը, այսպես ասած,, վարկ վարկի վրա էր վերցնում, մյուսն էլ թողնում հեռանում էր: Ընտանիքներ էին տրոհվում: Պետք էր քայլ առ քայլ զարգացող մի շարժում, որ մարդիկ հույսով լցվեին: Եթե շարժումը չլիներ՝ այդ վիճակը կարող էր շատ երկար շարունակվեր: Բայց չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է նոր իշխանությունը գլուխ հանելու խնդիրների տարափից, որովհետև դրանք բավակա­ նին շատ են: Թեև տեսնում եմ, որ, ամեն դեպքում, ձեռնամուխ են: Բայց կուզենայի, որ մարդիկ, ովքեր կարող են աջակցել, աշխատելու ցանկություն ու գիտելիք ունեն, իրենց խոսքը տեղ հասցնելու հնարավորություն ունենային: Ես արտերկրում ապրող գիտնական ընկերներ ունեմ: Նրանք ուզում են գալ, բայց չգիտեն՝ ինչպես, ո՞ւմ հետ խոսել: Երևի ինչ–որ հարթակներ պետք է ստեղծել, որ քննարկումներ լինեն, բայց շատ արագ պետք է արվի: Այդ կապը ստեղծելու առումով դժվարություն կա: Ես տեսնում եմ այդ խնդիրը:

Ստեղծագործողին հնարավոր չէ որպես «անհատ ձեռնակատեր» դիտել

 

Պետք է խոսեմ նրանց մասին, ովքեր ազատ արվեստագետներ են, ովքեր ոչ մի պետական կամ այլ կցված կոլեկտիվներում չեն աշխատում, ովքեր ստեղծագործում են, ովքեր մենակ են: Երբ դու ստեղծագործող ես, երաժիշտ, ու ուզում ես քո երաժշտությունը ներկայացնել հանդիսատեսին, պետք է վարձես երաժիշտներ, սրահ, հոգաս գովազդի հարցը: Ամեն ինչ մնում է քեզ վրա, իսկ դրանից հետո էլ քեզ պարտադրում են, որ անպայման «անհատ ձեռնարկատեր» ձևակերպես: Հետո էլ՝ բնական է, շատ մեծ տոկոսների հասնող հարկեր: Այնպես է ստացվում, որ ոչ թե զրոյի, այլ մինուսի վրա ենք մնում: Մենք չենք կարողանում մեր գաղափարներն իրականացնել, դա անհնար է դարձել: Եթե դու կատարող երաժիշտ ես, քո վիճակը դեռ այդքան վատ չէ, բայց երբ դու ստեղծագործող ես՝ քո վիճակը շատ վատ է: Իսկ ստեղծագործողին հնարավոր չէ որ­ պես «ԱՁ» դիտել: Ես տարվա մեջ երկու– երեք համերգ եմ ունենում՝ ես ի՞նչ անհատ ձեռնարկատեր, որ անընդհատ վճարումներ անեմ: Ստացվում է, որ պետք է անընդհատ «ԱՁ» բացես՝ սառեցնես, բացես՝ սառեցնես: Իսկ երբ վարձում են երաժիշտներին, այդ բոլոր վճարումները կատարելուց հետո ուղղակի հնարավոր չէ գործունեությունը շարու­ նակել: Մեզ համար օրենք պետք է ստեղծվի, որը հնարավորություն կտա տարվա մեջ մեր բնագավառի մարդկանց գոնե մեկ–երկու անգամ անվճար ոչ շատ մեծ համերգասրահ տրամադրել: Օրինակ, երբ համերգի համար վարձում եմ Կամերային երաժշտության տունը, վարձատրությունը կազմում է 700 հազար դրամ: Այնտեղ մոտ 300 մարդ է տեղավորվում: Մոտ 150 հազար դրամ էլ պետք է երաժիշտներին տամ: Ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞նց պետք է այդքան գումար ներդնեմ: Նշված պատճառներով էլ չենք կարողանում ոչինչ անել: Նախարարությունը պետք է մեզ համերգասրահ տրամադրի, բայց ամեն մեկին չի տրամադրի, կամ էլ՝ հազարից մեկ: Կամ էլ պետք է ակումբներում ելույթ ունենանք, բայց ես չեմ կարողանա: Սիրով կգնայի, բայց իմ երաժշտությունն այնպիսին է, որ չեմ կարող բարձր միացնել և ուղղակի ուշադրություն չդարձնել: Արդյունքում՝ մեր գործունեությունը սառում է: 

Մի քիչ «ռաբիսի» էլեմենտ ու կոմպրոմիս

կոմպրոմիս Երբ ալտերնատիվ ինչ–որ բան ես անում՝ ոչ լայն հանդիսատեսի համար, խնդիրների առաջ ես կանգնում: Դրա համար էլ երաժիշտները ստիպված կոմպրոմիսի են գնում: Եվ իրենք իրենց հետ են կոպրոմիսի գնում՝ միջինացված ճաշակ, որ շատ հանդիսատես հավաքեն, որ կարողանան իրենց գործունեությունը շարունակել: Բայց կոմպրոմիսը վատ բան է, որովհետև եթե ինքն այդ խնդիրը չունենար, կարող էր նոր ու հետաքրքիր ինչ–որ բաներ ստեղծել: Իսկ նորն ու հետաքրքիրը միշտ էլ քիչ հանդիսատես է ունենում՝ նորը չի կարող «ստադիոն» լցնել: Ես չեմ կարող ինքս ինձ հետ կոմպրոմիսի գնալ: Ինձ նույնիսկ ասել են՝ դե մի քիչ, շատ քիչ «ռաբիսի» էլեմենտ մտցրու, որ լսարանը շատ լինի: Բայց այդպես լսարանի ճաշակն է փչանում, ուղղորդվում է որոշակի ուղղությամբ: Բացի այդ՝ «փչանում» են նաև արվեստագետները: Ըստ իս՝ ինչ–որ մեխանիզմներ պետք է լինեն, որ նորարարական արվեստը մի քիչ գոնե շունչ քաշելու հնարավորություն ունենա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию