Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրավիճակային փոխհամաձայնություն է լինելու. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության ծրագրում հատուկ տեղ է հատկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Շեշտադրված է, որ ԱԺ–ն չի արտահայտում ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից: Նշվել է նաև, որ ընտրոթյունները պետք է անցկացվեն առավելագույնը մեկ տարվա ընթացքում: Քաղաքագետներ Վիգեն Հակոբյանը և Երվանդ Բոզոյանը «Փաստ»–ի հետ զրույցում իրենց գնահատականը տվեցին ծրագրին՝ խոսելով նաև այն հարցի շուրջ, թե ծրագիրն արդյո՞ք փակուղի չէ ՀՀԿ–ի համար: 

«Եթե ՀՀԿ–ն ընդունում է ծրագիրը՝ հասկանալի է, որ այդ ծրագրով հանդերձ ընդունում է արտահերթ ընտրությունների ոչ միայն գաղափարը, այլև անհրաժեշտությունն ու անցկացման ժամկետները: Թեև չեմ կարծում, որ սա ՀՀԿ–ին փաստի առաջ է կանգնեցնում. մինչ ծրագիրը ՀՀԿ ներկայացուցիչների մոտեցումներում արտահերթ ընտրությունների անցկացման առումով որոշակի «տրանսֆորմացիաներ» եղան: Սկզբից հակված էին այն դիրքորոշմանը, թե ԱԺ–ն լեգիտիմ է և ընտրությունների կարիք չկա: Խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց, որ պատրաստվում են 2022–ի ընտրություններին, բայց մի քանի օր առաջ ԳՄ նիստից արդեն այլ մտքեր ու ակնարկներ եղան. ոչ միայն ընտրությունների անցկացմանն են պատրաստ, այլև ամենավիճահարույց հարցի՝ ռեյտինգային համակարգի քննարկմանը: Թե ՀՀԿ–ի մոտեցումները և թե ծրագրում ներառվածը համահունչ են: Չեմ կարծում, որ սա մեծ անակնկալ էր ՀՀԿ–ի համար»,–ասաց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգը համոզված է՝ ՀՀԿ–ն կառավարության ծրագիրը բավականին սուր կքննադատի. «Հիմնական շեշտը կլինի այն, որ տնտեսական, արտաքին քաղաքականության և մի շարք այլ դրույթներ իրենց ծրագրի շարունակությունն են: Նաև կհիշեցնեն, որ լեգիտիմությունը երբեք կասկածի տակ չի դրվել: Բայց ծրագիրն ընդունելու շուրջ քաղաքական պայմանավորվածություն կլինի, ու այն, ի վերջո, կընդունվի: Միգուցե կհատկացնեն անհրաժեշտ ձայներ, որ ծրագիրն ընդունվի: Մեծ հաշվով՝ որոշումը ոչ թե գաղափարական, այլ իրավիճակային է լինելու՝ իրողություններից ելնելով: ՀՀԿ–ին շատ բան դուր չի գա, բայց քաղաքական սթափ անալիզն ու իրողությունը կստիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ քաղաքական պայմանավորվածության գալ»: Վիգեն Հակոբյանը դիտարկեց նաև այն տարբերակը, որ ՀՀԿ–ն կարող է տապալել ծրագիրը: Թեև գրեթե բացառեց դա, այնուամենայնիվ՝ ընդգծեց. «Այդ դեպքում ընտրություններն ավելի արագ կլինեն, ու չեմ կարծում, որ դա բխում է ՀՀԿ–ի շահերից: Փաստացի պարտված քաղաքական ուժ է, և դեռ պահպանված հետհեղափոխական տրամադրությունների պայմաններում այդ պարտությունն ընտրություններով մեկ անգամ էլ կարձանագրվի: ՀՀԿ–ին առնվազն ամիսներ են պետք, որ հույսը դնի հետևյալ հանգամանքների վրա՝ ա) որ կկարողանա ինչ–որ ձևով նոր դեմքով հանդես գալ, բ) Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժամանակի ընթացքում կհասցնի հիասթափեցնել իր աջակիցների մի մասին: Այդ ժամանակն ավելի շատ ՀՀԿ–ին է պետք»: Երվանդ Բոզոյանի կարծիքով էլ՝ ծրագրում ներառված արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը նաև հանրության պահանջն է. «Քանի որ հանրության պահանջն է, բնականաբար, ՀՀԿ–ն չի կարող խոչընդոտել՝ այլ տարբերակ չունի: ՀՀԿ–ն կգնա կառավարության ծրագիրն ընդունելու ճանապարհով: Հայտարարել է, որ փորձելու է համագործակցել նոր իշխանությունների հետ, և կարծում եմ՝ չի դիմադրի կնդունի  ծրագիրը»:

Քաղաքագետը շեշտեց, որ կան առաջնային ու երկրորդական խնդիրներ. «Առաջնային խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որ ձևավորվի լիարժեք և լեգիտիմ իշխանություն: Մենք դեռ չունենք ամբողջական լեգիտիմ իշխանություն՝ պատրաստվում ենք ունենալ: Այսօրվա իշխանության գլխավոր առաքելությունը լեգիտիմ իշխանություն ունենալու համար ընտրություններ կազմակերպելն է»: Նրա խոսքով՝ տնտեսական, սոցիալական խնդիրները թեև կարևոր են, բայց այս պահին այդքան էլ առաջնային չեն:

«Մեծ հաշվով այս իշխանությունից գլխավոր սպասելիքը նոր իշխանություն ձևավորելն է: Իսկ արդեն արտահերթ ընտրությունների շեմին, երբ տարբեր քաղաքական ուժեր կներկայացնեն իրենց ծրագրերն ու պատկերացումները, այդ դեպքում արդեն կարելի է հետևություններ անել: Ընդհանուր առմամբ, ծրագիրը համահունչ է այն իրավիճակին, որը կա»,–նշեց նա:

Վիգեն Հակոբյանը կառավարության ծրագիրը հռչակագրային է որակում: «Այն, որ ոչ մի թիվ և կոնկրետություն չկա, ինձ թույլ է տալիս ծրագիրը հռչակագիր ան­ վանել: Գուցե պատճառն այն է, որ կառավարությունը ժամանակավոր է, որի հիմնական խնդիրն ազատ, արդար ընտրություններ կազմակերպելն է, ինչի պատճառով էլ իր առաջ ստրատեգիական նշանակության խնդիր չի դնում: Ամեն դեպքում՝ ծրագրում կա հեղափոխական ոգին»,–հավելեց քաղտեխնոլոգը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию