Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գյուղի թունավոր ծովը պետք է փակել, իսկ մեղավորներին՝ պատժել. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոռու մարզի Ախթալա համայնքի կազմի մեջ մտնող Մեծ Այրում բնակավայրի կեռասը չի իրացվում: Այս համայնքը տարածաշրջա­ նում հայտնի է որպես կեռասի երկիր, բայց այսօր այդ անունը լսելուց մարդիկ մրգին մոտ չեն գալիս: Գյուղացիներին պատճառը հայտնի է. համայնքի տարածքում գործող «Նահատակի» ձոր կոչվող պոչամբարում կուտակված թունավոր նյութերը ազդում են բերքի որակի վրա:

Համայնքի բնակիչները «Փաստ»–ի հետ զրույցում պատմեցին, որ տարիներ առաջ իրենց և հարակից համայնքներում աճող դեղձը և մյուս պտուղները լաբորատոր փորձաքննության են տարել: Մասնագետներն արձանագրել են, որ այստեղ աճող գյուղմթերքում ծանր մետաղների առկայությունը նորմայի սահմաններից ավել է: «Բոլորը մեր խնձորը, դեղձն ու կեռասն էին ցանկանում, հիմա շուկայում կոպեկներով չենք կարողանում վաճառել»,– փոխանցեց համայնքի բնակիչ Կամո Ղարագուլյանը: Նրա տունը գյուղի վերևի թաղամասում է: Ամեն առավոտ երբ պատուհանից նայում է, տեսնում է, որ պոչամբարից դուրս եկած գոլորշու ամպը ծածկել է համայնքը:

«Եթե պոչամբարի կողքով անցնում ենք, հոտը զգացվում է: Մի երկու տարի առաջ գյուղում երեխաներ հիվանդացան, բժիշկները չգիտեին՝ ինչից է, հետո պարզվեց, որ թունավոր նյութերից է»,–ասաց նա: Պոչամբարը նաև գյուղացիների գրպանին է հարվածել: Տարածքը ցանկապատված չէ: Եղել են դեպքեր, երբ անասուններ են ընկել այդտեղ՝ գյուղացուն զրկելով ապրուստի միջոցից: «Այդ տարածքում բնական աղբյուր կար, բայց պոչամբարը լցված է, արդեն թափոնների տակ է անցել համայնքը տարիներ շարունակ սնող ջրի աղբյուրը: Վերացման վտանգի տակ է աղբյուրի շուրջ ձևավորված կենգի տակ է աղբյուրի շուրջ ձևավորված կեն­ դանական և բուսական աշխարհը: Գյուղում մի հատ թունավոր ծով գոյություն ունի»,– մտահոգություն հայտնեց համայնքի բնակիչ Օլեգ Դուլգարյանը:

Այրումցիները հաճախ են գլխացավից ու սրտխառնոցից բողոքում:

րտխառնոցից բողոքում: Իրենց առողջության համար մտահոգ բնակիչները անգամ դիմել են պոչամբարը շահագործող Ախթալայի ԼՀԿ–ին, բայց հուսադրող պատասխան չեն ստացել: Նույն հարցով թակել են բազմաթիվ պատկան մարմինների դռները, բայց մինչ օրս սայլը տեղից չի շարժվել: Այսօր կրկին հարցն օրակարգ են բերում: Նրանք բնապահպանության նորանշանակ նախարարից պահանջում են կասեցնել պոչամբարի գործունեությունը: Սա գյուղացիների միակ պահանջը չէ՝ պետք է նաև մեղավորներին պատժել: Գյուղի էկոհամակարգի վնասման գործում նրանք գլխավոր մեղավորին համայնքի նախկին ղեկավարին են համարում: Ըստ տեղացիների՝ նրա թեթև ձեռքով է պոչամբարի ծավալներն ավելացել:

«ՏԻՄ–ը թույլատրել է անընդհատ պոչամբարի ծավալների մեծացումը՝ հող տրամադրելով համայնքի վարչական տարածքից, որի համար քանդում էին արոտավայր հանդիսացող բլուրները: Պոչամբարի լինելիության պաշտպանները պետք է պատասխան տան մարդկանց և շրջակա միջավայրին հասցրած վնասների համար»,– պահանջեցին գյուղացիները:

Մեծ Այրումի բնակիչների պահանջը իշխանությունից հետևյալն է՝ ուսումնասիրություն իրականացնել և կասեցնել պոչամբարը, միջազգային նորմերին համապատասխան ռեկուլտիվացիա իրականացնել, ինչպես նաև իրականացնել պոչանքի ազդեցության գնահատում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա, այդ թվում նաև վնասի փոխհատուցում: Նրանք հույս ունեն, որ այսօրվա իշխանությունը իրենց պահանջը նախորդի պես ականջի հետև չի գցի, և «Նահատակը»–ը կդադարի պատուհաս դառնալ գյուղացիների գլխին:

Հ.Գ.– Մենք պատրաստ ենք ներկայացնել նաև բոլոր կողմերի տեսակետները, այդ թվում՝ ՏԻՄ մարմինների և ՀՀ բնապահպանության նախարարության:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%