Դատախազին պարտք են ևս 20 հազար դոլար. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Հովհաննիսյանը նախորդ տարի ունեցել է փոխառոթյուններ: Տարեսկզբին դրանք կազմել են 20 հազար ԱՄՆ դոլար ու 1 միլիոն 534 հազար դրամ, որից դրամով արտահայտված գումարը հետ է վերադարձվել մինչ տարեվերջ: Որպես փոխառություն մնացել է 20 հազար դոլարը:
Դրամական միջոցները կազմել են 13 միլիոն դրամ ու 18 հազար ամերիկյան դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 5 միլիոն 865 հազար դրամ ու 891 ԱՄՆ դոլար: Դրամով արտահայտված գումարը դատախազի աշխատավարձն է, իսկ դոլարը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս: Ըստ դատախազի մեկ այլ հայտարարագրի՝ ունի երկու բնակարան:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում