Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այդքան շատ են մտածում՝ թող նեխած բդերի ներմուծումն արգելեն». մտահոգություն. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ իշխանությունները որոշել են Հայաստանում արգելել բակային մորթը: Անասունների մորթը կարող է միայն սպանդանոցներում իրականացվել: Կառավարության ծրագրով՝ պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից:

Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի 2018 թվականի հուլիսի 1–ին, երբ հանրապետության ամբողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտներին՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև արտահանման համար:

Հաշված օրեր են մնացել ծրագրի կատարմանը, բայց նախորդ իշխանությունների պահանջն այսօր ֆերմերներին խնդրի առաջ է կանգնեցրել:Սպանդանոցը գյուղացիներից շատերին հասանելի չէ հեռավորության պատճառով: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բնակիչ Մելիք Քալաշյանն իր անասուններին սպանդանոց տեղափոխելու համար ստիպված է մի քանի կիլոմետր ճանապարհ գնալ՝ հասնելով հարակից Արարատի մարզ: Մասիս քաղաքում է գտնվում հանրապետության ամենամեծ սպանդանոցը: 

Սա միակ խնդիրը չէ: Նա Էջմիածին քաղաքում սեփական մսի իրացման կետ ունի: Անասունը մորթելու համար մսագործին 3000–5000 դրամ է վճարում, բայց սպանդանոցում մորթն արժե 10 000: Տեղափոխման  ծախսը ևս իրենց վրա է:

«Տեղափոխման համար ես լրացուցիչ ծախս պետք է կատարեմ: Մեքենան, որով պետք է միսը տեղափոխենք, պետք է սառնարան ունենա: Եթե ես մեքենայի մեջ սառնարան հավաքել տամ, մի 2 միլիոն գումար է նստում: Կարճ ասած՝ ձին չունեն, թամբ են առել: Սկզբից ձին պետք է ունենալ, հետո նոր թամբն առնել: Հիմա սրանք հակառակն են արել: Ոչ մի բան չեն կազմակերպել ու ասում են՝ սպանդանոց պետք է տանեք ու վերջ»,– «Փաստ»–ի հետ զրույցում բողոքեց ֆերմերը:

Նրա պնդմամբ՝ երբ միսը սպանդանոցից է իրացման կետին հասնում, կրկնակի թանկանում է: «Ես մարդ գիտեմ, որ սպանդանոցից է միսը բերում իրացման կետ, ասում է՝ 10 000 դրամ մեքենային է տվել: 150 000 դրամ էլ սպանդանոցին է մուծում արել: Սա մեզ ծախսի տակ է գցում, ուրիշ ոչինչ»,–ասաց նա:

Մելիք Քալաշյանը մսագործի դանակը ձեռքին է մեծացել. պապերի գործն է այսօր շարունակում: Նրա խոսքով՝ դարեր շարունակ անասուններին բակում են մորթել, բայց ոչ մի խնդիր չի ծագել:

«Այսքան ժամանակ չեմ լսել, որ մեկը տեղական մսից թունավորվի: Այդքան շատ են մարդկանց առողջության և հիգիենայի մասին մտածում, թող դրսից բերվող սառեցրած մսերն արգելեն: Դրսից նեխած բդեր են բերում, մեզ ասում՝ խոտի վրա մորթ մի արեք»,– նկատեց նա:Գյուղացիներն ասացին, որ սպանդանոցը ֆերմերից միայն մեծ քանակությամբ է անասուն ուզում: Նախատեսված քանակը չբավարարելու դեպքում անասնապահի հետ չեն համագործակցում: Այստեղ, ըստ նրանց, ձևավորվում է միջնորդների ինստիտուտը: «Հենց անասունը գնաց սպանդանոց, մսի գինը բարձրանալու է: Արդեն գնորդը մի քանի ձեռքից է գնում կատարելու»,–ասաց նա: Մելիք Քալաշյանի մսի կրպակում վաղուց հերթեր չկան՝ առևտուր գրեթե չկա: Մսի հնարավոր գների բարձրացումն էլ կաթվածահար կանի առևտուրը: Շուկայական տնտեսության պայմաններում սպանդանոցների սեփականատերերն ինքնուրույն են որոշելու գնային քաղաքականությունը: Այս հանգամանքը ևս զայրացնում է անասնապահությամբ զբաղվողներին: Առաջարկվող արժեքն, ըստ մեր զրուցակիցնեի, գրեթե չի գերազանցում ինքնարժեքը:

«Ուզում եմ իմ ապրանքը ես վճառեմ, ինչի՞ միջնորդին տամ: Սպանդանոցի առկայությունը նվազեցնելու է գյուղացու եկամուտը: Պետք է բացատրենք այդ մարդկանց, որ մենք ստրուկ չենք, ապրել ենք ուզում»,– ասաց անասնապահ Վաղարշակ Իվանյանը: Մսի գների բարձրացումը սկսվեց նախորդ տարվա աշնանից: Անասնակերը թանկ էր, գյուղացին ստիպված էր ապրանքի գինը բարձրացնել:

«Մորթելու անասունը հիմա քիչ է, դրա համար գինը բարձր է: Տավարի միսը գյուղացին կիլոգրամը 2700 դրամով է վաճառում, վերավաճառողներն էլ իրենց հերթին են թանկացնում: Սպանդանոցներն աշխատելու դեպքում մի 200–300 դրամ թանկացումներ կլինեն»,–փոխանցեցին անասնապահները: Եթե միսը սպանդանոցային ծագման չէ, ապա տուգանք է նախատեսվում: Անհատ գյուղացիների համար տուգանքը կկազմի 20 հազար դրամ, օբյեկտների համար՝ 100 000: Բակային մորթի դեպքում չեն տուգանվի, եթե կրոնական կամ այլ ընդունված ծիսակատարությունների համար է: Որսորդության և ձկնորսության ժամանակ, անձնական սպառման համար, ինչպես նաև անասնահամաճարակային միջոցառումների ժամանակ կատարված մորթը ևս վարչական պատասխանատվության չի ենթարկվի: 

Նախնական հաշվարկով՝ մինչև 2018–ի հուլիսի մեկը հանրապետությունում պատ­ րաստ կլինի շահագործման 40 սպանդանոց, որոնցից 17–ն արդեն գործունեություն իրականացնում է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%