Նախագահի նոր օգնականը փոխառություններ ունի. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 8–ին ՀՀ նախագահի օգնական նշանակված Գևորգ Մելիքյանը վերջերս՝ մայիսի 25–ին, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը
Նորանշանակ օգնականը հայտարարագրել է 15 հազար ամերիկյան դոլար փոխառություններ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են ընդամենը 26 հազար դրամ, իսկ տարեսկզբից մինչ մայիսի 8–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները՝ 1 միլիոն 372 հազար դրամ ու գոյացել 1 միլիոն 38 հազար ու 200 հազար դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ու 133 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:
Մելիքյանը քաղաքական վերլուծաբան է և քաղաքագետ: Օհայոյի(ԱՄՆ) պետական համալսարանում ստացել է միջազգայնագետի և քաղաքագետի մագիստրատական կոչում: Եղել է ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի կողմից ֆինանսավորվող էդմունդ Ս. Մասկիի անվան ծրագրի կրթաթոշակառու: Զբաղեցրել է ֆրանսերենի ամբիոնի վարիչի պաշտոնը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում