Ռուս-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել. սահմանախախտը սպանվել է
МЕЖДУНАРОДНОЕՀունիսի 4-ի ուշ երեկոյան Ադրբեջանի Ղուսարի շրջանի Յուխարը Զեյխուր գյուղի տարածքում (ռուս-ադրբեջանական սահման-tert.am) ադրբեջանցի սահմանապահներն ապօրինի սահմանահատման փորձ են կանխել, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նշվում է, որ սահմանախախտը 1996 թվականին ծնված Վադիմ Մարդանի Զեյնալովն է, վերջինս հրաժարվել է ենթարկվել իրավապահների հրահանգներին և զինված դիմադրություն է ցույց տվել վերջիններիս։
22-ամյա սահմանախախտը կրակ է բացել սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակի հետևանքով սպանվել է։ Մահացածի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



