Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սա հարկերից խուսափելու ամենակլասիկ տարբերակն է. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2008–2013 թվականներին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արմեն Դանիելյանն օրերս անդրադառ­նալով ցանցային սուպերմարկետներում հայտնաբերված օրենքի խախտումներին՝ Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն էր կատարել.

«Հարկը, որը պատրաստվում է վճարել յուրաքանչյուր անհատ, պետք է որոշվի ճշտորեն, այլ ոչ թե կամային: Հարկաչափի ճշգրիտ որոշումն ունի մեծ նշանակություն: Հարկադրման անհավասարության բարձր մակարդակն ավելի պակաս վտանգ է ներկայացնում, քան անորոշության բավականին փոքր աստիճանը: Հետևաբար, այն պետք է լինի պարզ և հասկանալի այն վճարող յուրաքանչյուր անձի համար»:

«Փաստ»–ի հետ զրույցում Ա. Դանիելյանն անդրադառնալով իր այդ գրառմանը նշեց, որ հարկային օրենսդրությունը պետք է լինի պարզ ու հասկանալի յուրաքանչյուր հարկ վճարողի համար: Բացի այդ, կարևոր է, որ հարկային օրենսդրությունը բոլոր տնտեսվարողների դեպքում էլ միատեսակ կիրառվի:

«Ես որքանով հասկացա, ոչ բոլոր սուպերմարկետներն են գտնվել միատեսակ օրենքի կիրառման դաշտում: Եվ այնպես է ստացվել, որ կան մանրածախ առևտրով զբաղվող խանութներ, որոնք, փաստորեն, այլ հարկա­ յին դաշտում են գտնվել: Բնականաբար, ստացվում է, որ նրանք հարկվել են այլ մեխանիզմով:

Եվ եթե տարբեր սուբյեկտների նկատմամբ հարկային տարբեր վերաբերմունք է դրսևորվում, ստացվում է, որ մի ստվար հատված գտնվում է ստվերում: Այ­սինքն, շրջանառությունը փաստացի իրական հարկատեսակով չի հարկվում»,– ասաց Ա. Դանիելյանը:

Այսինքն, նույն ապրանքը վաճառող տարբեր խանութների սեփականատերերի շահույթը տարբեր է լինում: Նման երևույթ թույլ չտալու համար, նրա կարծիքով, հարկը, որը վճարվում է, պետք է պարտադիր կերպով օրենքով ամրագրված լինի:

«Այսինքն, տնտեսվարողը չի կարող ասել, որ ինքը պայմանավորվել է այս կամ այն չափով հարկ վճարել: Այդպես չի լինում: Նման երևույթները բացառելու համար անհրաժեշտ է հարկերն օրենսդրությամբ կանոնակարգել և նույնը կիրառել բոլորի նկատմամբ: Այսինքն, սահմանադրական՝ «օրենքի առջև հավասար են բոլորը» սկզբունքը չպետք է խախտվի և պետք է կիրառվի բոլոր տնտեսվարողների նկատմամբ»,– ասաց Ա. Դանիելյանը:

Խոսելով այն քննադատությունների մասին, թե ինչու է ԱԱԾ–ն այսօրինակ բացահայտումներով զբաղվում, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալը նշեց, որ չնայած ՊԵԿ–ը նույնպես օպերատիվ ծառայություն ունի, սակայն քանի որ ազգային անվտանգությունը տիրապետում է նաև տնտեսական հանցագործությունների մասին օպերատիվ տվյալներին, ուստի ԱԱԾ–ն էլ իրականացնում է քննությունը:

«Ես որքանով հասկանում եմ, սա ոչ թե ուսումնասիրություն է, այլ՝ հարուցված քրեական գործի քննություն: Իսկ քննչական ենթակայության հարցը գտնվում է գլխավոր դատախազի որոշման տիրույթում և միայն նա կարող է որոշում կայացնել, թե ով պետք է քննությունն իրականացնի: Քանի որ այդ խնդիրը բացահայտվել է ԱԱԾ–ի կողմից, ուստի որոշում է կայացվել, որ այդ գործը նրանց քննչական ենթակայության տիրութում քննվի»,– ասաց Ա. Դանիելանը:

Վերջինիս դիտարկմամբ, սակայն, բացահայտվածը հարկերից խուսափելու դասական ձև է: Նա չի բացառում, որ տեղական գյուղմթերքի անվան տակ «ներառված» լինի նաև այլ երկրներից ներկրված պտուղ–բանջարեղեն նույնպես, ինչը ևս կբացահայտվի քննության ընթացքում:

«Եվ եթե նարինջ, անանաս, բանան կամ դրսից ներկրված այլ պտուղ–բանջարեղեն նույնպես այդ ցանկում ներառված լինի, ապա բնականաբար, սա հարկերից խուսափելու ամենակլասիկ տարբերակն է: Մյուս կողմից, երբ օրենքը միատեսակ չի կիրառվում բոլոր տնտեսվարողների հանդեպ, ես, որպես իրավաբան, նման երևույթի ետևում կարող եմ հստակ պաշտոնական անփութություն, պաշտոնական լիազորությունների չարաշահում տեսնել:

Եվ այս պայմաններում հասկանալի չէ, թե ինչ պայմանավորվածությունների մասին կարող է խոսք լինել, ես դա չեմ կարողանում հասկանալ: Այսինքն, պայմանավորվածություններ են եղել օրենքի դաշտում աշխատելո՞ւ, թե՞ պայմանավորվել են օրենքից դուրս աշխատելու համար: Սա է անհասկանալի»,– ասաց Ա. Դանիելյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию