Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չեն ուզում կոնֆլիկտի մեջ մտնել վարչապետի հետ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից զատ` նոր կառավարության համար խնդիր է մենաշնորհների վերացումը: Ըստ իրենց` մենաշնորհների վերացման գործընթացը կա, թեև տեսակետները տարբեր են. կամ լավ չի իրագործվում, կամ ընդհանրապես չկա նման գործընթաց: Երկրորդ խնդիրը դատաիրավական համակարգին չմիջամտելն է, ինչը, համեմատաբար, իրականացվում է, որովհետև միջամտություն իսկապես չկա: Երրորդը նորմալ երկիր կառուկապես չկա: Երրորդը նորմալ երկիր կառու­ ցելն է, որի ուղղությամբ ռազմավարական առումով դեռ ոչ մի քայլ չի կատարվում: «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը, ով թվարկվածները որպես օպերատիվ խնդիրներ որակեց:

«Սրանք օպերատիվ են, բայց, ըստ իս, կառավարությունն իր առջև պետք է դներ ավելի լուրջ ռազմավարական խնդիրներ: Այսինքն` Հայաստանի զարգացման ռազմավարական վեկտորի կամ տեսլականի նկարագրում և ներկայացում, ինչը տեղի չի ունեցել: Սա է իրենց ամենամեծ բացթողումը: Տակտիկական փոփոխությունները, որոնք արվում են, պետք է ծառայեին այդ վեկտորի հզորացմանը և զարգացման ուղղություն ցույց տային: Իսկ հիմա, քանի որ այդ վեկտորը չկա, ստացվում է, որ յուրաքանչյուր նախարար իր բնագավառում իր պատկերացմամբ է ինչ–որ փոփոխություններ իրականացնում: Ընդհանուր մեկ ուղղություն չկա. ի վերջո այդ փոփոխություններն ինչի՞ են հանգեցնելու: Այս պահի դրությամբ սա իրենց ամենամեծ խնդիրն է»,–ասաց նա:

Ըստ քաղտեխնոլոգի` ռազմավարական վեկտորն իր արտացոլումը պետք է ունենար կառավարության ծրագրում:

«Կառավարության ծրագիրը քաղաքական այն կարևորագույն գործոններից մեկն է, որտեղ երևում է երկրի զարգացման կառավարման վեկտորը: Ներկայացված ծրագրում այն չկար: Ինչպես անցած 25 տարիների կառավարությունների ծրագրերում, այստեղ ևս շատ դեպքերում ուղղակի բարի ցանկություններ էին նկարագրվել: Իսկ ծրագիրը մշակելու համար ունեցած կարճ ժամանակահատվածը արդարացում չէ: Ժամանակը կապ չունի: Մեկ ամիսն ամբողջովին բավարար էր, որ երկրի զարգացման վեկտորն այդ ծրագրում ուղենշվեր: Դա չի նշանակում, որ մանրամասն 5 կամ 10 տարվա տեսլական պետք է գրեին, բայց պետք է ցույց տային, թե երկիրը ո՞ր ուղղությամբ է զարգանում և որոշ ժամանակ հետո մոտավորապես ի՞նչ պատկեր է ունենալու»,–նշեց Ա. Բադալ յանը: Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցությունից մի շարք գործարարների դուրս գալու փաստին` քաղտեխնոլոգն ընդգծեց. «ՀՀԿ–ի համար սա նախ թվաքանակի կորուստ էր, իսկ նոր իշխանության համար` լրացուցիչ ձայներ ԱԺ–ում: Սակայն կարևորը սա չէ, այլ այն, որ հեղափոխությունը չեղավ նրա հա­ մար, որ ՀՀԿ խմբակցությունը 58–ից դառնա 52 կամ 42: Հեղափոխությունը եղավ, որ ցույց տրվի Հայաստանի զարգացման հեռանկարը, որովհետև, ինչպես ասում էին, երկիրն ապագա չուներ: Մնացած բոլոր հարցերը պետք է ծառայեն երկրի զարգացմանը, իսկ քանի որ այդ հարցերը չկան, ապա խմբակցությունից դուրս գալու փաստերն ընդամենը օպերատիվ հարցեր լուծելու խնդիր են դիտարկվում: Բացի այդ, Հայաստանում հատկապես խոշոր գործարարները միշտ էլ եղել են իշխանության կողքին: Փորձել են կոնֆլիկտի մեջ չմտնել իշխանության հետ, որովհետև դժվար է պատկերացնել, որ հատկապես ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված խոշոր գործարարները կարող են ընդդիմություն լինել: Երբ իշխանափոխությունն արդեն անշրջելի է դառնում, և ՀՀԿ–ն իշխանության վերադառնալու հնարավորություն այլևս չունի, արտահերթ խորհրդարանական ընտրություններում էլ 5 տոկոսի շեմը չի հաղթահարի, գործարարների մնալն այդ խմբակցությունում անիմաստ է դառնում»: Արմեն Բադալ յանի խոսքով` նրանք կառավարության բերած օրենքներին ու նախագծերին կողմ կքվեարկեն: 

«Դա կլինի, իհարկե, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետև նոր ԱԺ–ում գործարարներ չեն լինելու: Իսկ եթե չեն լինելու, ապա նրանց մի քանի ամսվա քաղաքական կյանք է մնացել և չեն ուզում այդ ընթացքում կոնֆլիկտի մեջ մտնել վարչապետի հետ, ում հսկողության տակ են թե՛ ՊեԿ–ը և թե՛ այլ կառույցներ: Իհարկե, նրանց դրսևորումները կախված են վարչապետի գրագետ աշխատանքից: Եթե գրագետ աշխատանք վարի, չեն խոչընդոտի օրենսդրական նախաձեռնությունները, բայց եթե տեսնեն, որ վարչապետը որոշ հարցերում թուլանում է, շատ հնարավոր է, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները կամ նրանց 95 տոկոսը վերադառնա խմբակցություն: Բայց անգամ եթե վերադառնան, նրանք ապագա չեն ունենալու, որովհետև ՀՀԿ–ն ապագա չունի: ԲՀԿ–ն, «Ելք» դաշինքն ու մյուսները կարող են հաղթել արտահերթ խորհրդարանական ընտրություններում կամ զգալի տեղ ունենալ խորհրդարանում, բայց ՀՀԿ–ն ապագա չունի: Հանրապետականն արդեն ամեն ինչ է զիջել: ՀՀԿ–ում մնալն անիմաստ է դառնում` հատկապես երբ խոշոր գործարար ես»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию