Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շուկան բաց է, ցանկություն չկա՞. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 31–ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության արդեն նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը ձեռք է բերել պայմանավորվածություն «Ղարաբաղ Տելեկոմ»–ի մենաշնորհի վերացման և սակագների նվազեցման վերաբերյալ: Բացի այդ, Հայաստանում գործող երեք օպերատորներին ուղղված նամակներով առաջարկվել էր գործունեություն ծավալել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում:

«Փաստ»–ը փորձեց նախ պարզել, թե ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես եկան հատկապես հայաստանյան իշխանափոխությունից հետո, ի՞նչը կամ ո՞վ էր խանգարում նախկինում նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով հայաստանյան իշխանափոխության և նախաձեռնության համընկման վերաբերյալ դիտարկմանը, նշեց.

«Իրականում Արցախում մինչ այս մի քանի անգամ և՛ հասարակական, և՛ խորհրդարանական մակարդակով մենաշնորհի հարցը բարձրացվել է: Կառավարության կողմից ներկայացվել է, որ դա ամրագրված է պայմանագրով: Միշտ էլ դժգոհություններ, քննարկումներ եղել են: Իսկ թե ինչո՞ւ համընկավ երևանյան իրադարձությունների ու իշխանափոխության հետ, ճիշտ կլինի հարցնել կազմակերպիչներին»:

Նշենք, որ կազմակերպիչները Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորման ակնաբույժներ Տիգրան Պետրոսյանն ու Սևակ Ասլանյանն են, ովքեր օրեր շարունակ հանդես էին եկել «Ղարաբաղ Տելեկոմի» առաջարկած ծառայությունների դեմ հայտարարություններով ու կոչ արել արցախցիներին միանալ իրենց նախաձեռնությանը: Տիգրան Պետրոսյանն իր տեսաուղերձում նշել էր. «Հայաստանյան իրադարձությունների շունչը հասել է Արցախ: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է: «Ղարաբաղ Տելեկոմ»–ը մատուցում է անորակ կապ և ինտերնետ, որի դիմաց գանձում է աստղաբաշխական գումարներ: Եկեք միասին քայլ անենք և մերժենք «ՂՏ» մենաշնորհը՝ թալանը»:

Շարունակելով թեման` Էդգար Էլբակյանը մեզ այլ մանրամասներ հայտնեց. «Գոյություն ունի 2001 թվականին կնքված պայմանագիր, որի մի կողմը Արցախի կառավարությունն է, մյուս կողմն էլ` Հայաստանում չգրանցված օտարերկրյա ընկերություն: Ըստ պայմանագրի` այդ ընկերությանը 30 տարի ժամկետով արտոնագիր է տրված` հեռահաղորդակցային համապատասխան ծառայություններ մատուցելու համար` սկսած օնլայն բանկինգից, վերջացրած` հեռախոսակապ, ինտերնետ, տաքսաֆոններ և այլն: Պայմանագրով Արցախի կառավարությունը պարտավորվում է մեկ այլ որևէ ընկերության արտոնագիր չշնորհել, ինչը կարող է մրցակցություն ենթադրել: Ըստ էության, սա էր մենաշնորհի հիմքը` միշտ ասվում էր, որ կա մենաշնորհ, որն ամրագրված է պայմանագրով: Պայմանագիրը հիմա էլ է գործում, այն չի չեղարկվել: Պարզապես Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանի և այդ օտարերկրյա ընկերության ղեկավարի հետ բանավոր բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հավասար մրցակցային պայմաններով ցանկության դեպքում շուկա կարող են մտնել նաև այլ օպերատորներ: Սա բանավոր պայմանավորվածություն է, որը պարոն Հարությունյանի հավաստմամբ մոտ ապագայում պետք է նաև գրավոր տեսք ստանա: Այսինքն` կարելի է ենթադրել, որ պայմանագրում կարող է ինչ–որ հավելում արվել: Պայմանագիրը երկու կողմերի համաձայնությամբ փոփոխություն անելու հնարավորությունը տալիս է: Այս պահին հիմնվում ենք միայն բանավոր համաձայնության վրա»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք` հայաստանյան օպերատորներն արձագանքե՞լ են նամակներին: 

Ի պատասխան, Էդգար Էլբակյանը նշեց. «Մեր ունեցած տեղեկություններով` այս պահին ոչ մի օպերատոր ցանկություն չի հայտնել: Կառավարությունն իր մասով շուկան բացել է, մնացածը, ինչպես տնտեսագետներն են ասում, արդեն շուկայի «անտեսանելի ձեռքի գործն» է: Այսինքն` կառավարությունը, կոպիտ ասած, չի կարող ուժով ինչ– որ տնտեսվարողի բերել: Տնտեսվարողն ունի իր ներդրումային քաղաքականությունը և ինքն է որոշում, թե որևէ շուկա մտնելն իր համար երկարաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%