ԵԱՀԿ-ն դիտարկում կիրականացնի Մարտակերտից դեպի հյուսիս-արևելք
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունիսի 8-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
1
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
2
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой
4
В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»
5
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»



