Ռոնալդուն վերջնական որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»
СПОРТՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնական որոշում է ընդունել հեռանալ Արքայական ակումբից, հաղորդում է Record–ը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը դժգոհ է իսպանական ակումբի ղեկավարության դիրքորոշումից։ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը եւ գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին հայտնել են, որ չի պատրաստվում բարձրացնել Ռոնալդուի վարձատրությունը։
Ռոնալդուն համարում է, որ խաբված է, քանի որ Պերեսի հետ աշխատավարձի բարձրացման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն է ունեցել պայմանագիրը երկարաձգելու համատեքստում։
Ոչ պաշտոնական տվյալներով, ֆրանսիական ՊՍԺ–ն պատրաստ է Ռոնալդուին վճարել տարեկան 45 միլիոն եվրո։ Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Նա ստանում է տարեկան 21 միլիոն եվրո։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



