Բիթքոինն արժեւորվել է մինչեւ 7,7 հազար դոլար
ЭКОНОМИКАՀինգշաբթի բիթքոինի արժեքը վերադարձել է 7,7 հազար դոլար նիշին, վերլուծաբանները չեն բացառում կրիպտոարժույթի անցյալ տարվա թանկացումը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը թանկացել է 1,02 տոկոսով՝ հասնելով մինչեւ 7,701 հազար դոլարի: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի արժեքն աճել է 0,83 տոկոսով, մինչեւ 7,7 հազար դոլար, OKEx-ում՝ 1,04 տոկոսով, մինչեւ 7,709 հազար դոլար:
Թանկանում են նաեւ այլընտրանքային կրիպտոարժույթները. Ethereum-ը՝ 0,37 տոկոսով, մինչեւ 609,41 դոլար, Ripple-ն՝ 0,79 տոկոսով, մինչեւ 0,679 դոլար, Bitcoin Cash-ը՝ 0,88 տոկոսով, մինչեւ 1,145 հազար դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 347,04 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 38 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին: