Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տնտեսական և սոցիալական հենարանների ստեղծումը՝ առաջին հերթին. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության գործունեության ծրագրում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ առանձնացված են այն առանցքային խնդիրները, որոնք Փաշինյանի կառավարությունը փորձելու է իրականացնել: 

«Քաղաքական տեսանկյունից ծրագրում բացի համակարգի դեմոնտաժումից, Փաշինյանը հակված է ձեռք բերել խորհրդարարանական կայուն մեծամասնություն: Եթե իշխանության մեջ նա ունի մեծամասնություն, ապա խնդիրը, որն այս պահին առկա է, այնպիսի խորհրդարան ձևավորելն է, որը կարտացոլի Փաշինյանի շուրջ գոյություն ունեցող ուժերի փոխհարաբերակցությունը: Այսինքն, ըստ էության, քաղաքական տեսանկյունից առկա են կոչեր, որոնց զարգացումներն ուղղված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, որի արդյունքում քաղաքական ուժերի նոր դասավորություն կունենանք»,– ասաց Ա. Մարկարովը:

Հաջորդ հարցը, ըստ քաղաքագետի, համամասնական ընտրական համակարգին է վերաբերում: Եվ եթե մնա ռեյտինգային համակարգը, ապա հարց է ծագում, թե որ բանաձևի շրջանակներում են ռեյտինգային թեկնածուների անցողիկ շեմի հաշվարկներն իրականացվելու:

«Հարցն այն է՝ մնալո՞ւ է, արդյոք, ռեյտինգային համակարգը, թե՝ ոչ: Եթե այո, ապա ո՞րն է լինելու այն շեմը, որը պետք է հաղթահարեն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, ո՞րն է լինելու այն մաթեմատիկական բանաձևը, որը կիրառվելու է հաշվարկների ժամանակ»,– ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ծրագրի տնտեսական բաղադրիչին՝ Ա. Մարկարովը նշեց, որ այն շարժման առաջին օրից մինչ օրս չի փոխվել, և այն օրերին հնչեցված հակամոնոպոլացման և հակակոռուպցիոն քաղաքականու­ թյունները մնում են օրակարգային հարցերը: «Սակայն սրան զուգահեռ անհրաժեշտ է ստեղծել տնտեսական և սոցիալական հենարաններ, իսկ հակամենաշնորհային և հակակոռուպցիոն ծրագրերը պետք է իրականացնել բյուջեի մուտքերն ավելացնելու համար»,– ասաց Ա. Մարկարովը:

Խոսելով նախկին և ներկա քաղաքական վերնախավերում տեղի ունեցող գործողությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ եթե այսօր, ըստ էության, քաղաքական վերնախավում գտնվող ուժի գործողություններում ակտիվություն կա, ապա գործողություններ են տեղի ունենում Հանրապետական կուսակցության շրջանակներում:

«Ստեղծված իրավիճակում Հանրապետական կուսակցությունը պետք է փորձի գտնել իր սեփական նիշան նոր ձևավորվող կամ վերափոխվող քաղաքական դաշտում: Եվ դա էլ լինելու է այն մարտահրավերը, որին բախվում է հիմա և բախվելու է նաև հետագայում Հանրապետական կուսակցությունը»,– ասաց Ա. Մարկարովը:

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի նոր վերադասավորումներին, ապա շատ բան կախված է լինելու «Ելք», «Ծառուկյան» դաշինք և ՀՅԴ եռանկյունու փոխգործակ­ ցության արդյունավետությունից, քանի որ շատ հարցեր լուծվելու են հենց այդ շրջանակներում:

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին քաղաքագետը նշեց, որ կենցաղային միջադեպից սկսված բողոքի ակցիաները քաղաքական զարգացումների վերածվեցին, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն պետնախարարի հրաժարականից ու նոր նշանակումներից հետո, այս պահին դեռ դժվար է կանխատեսել: 

«Կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք սրանով են սահմանափակվելու գործընթացները Արցախում, թե՞ նոր զարգացումներ են տեղի ունենալու: Պարզ է, որ այն, ինչ տեղի ունեցավ, խոսում է հայաստանյան և արցախյան քաղաքականությունների փոխկապակցվածության մասին: Բայց գերակա խնդիրն այն է, որ չպետք է կորցնել աչալջությունը, քանի որ շատ կարևոր է հաշվի առնել այն իրադարձությունները, որոնք ամեն օր տեղի են ունենում շփման գծում: Ուստի չի կարելի այնպիսի իրադարձություններ թույլ տալ, որոնք կարող են վտանգել Արցախի անվտանգությունը և վտանգի մատնել նաև հայաստանյան կայուն զարգացման հեռանկարը»,– ասաց Ա. Մարկարովը:

Քաղաքագետի դիտարկմամբ, այս պահին ամենակարևոր հարցն այն է, որ արցախյան իրադարձությունները նպաստեն խնդիրների լուծմանը, քանի որ շատ դեպքերում երկրների կողմից վարվող քաղաքականությունը շատ անգամ ոչ թե անձերով է պայմանավորված լինում, այլ ծրագրային դրույթներով:

«Հասկանալի է, որ մարտահրավերները, որոնց առնչվում են Հայաստանն ու Արցախը, բավականին շատ են: Եվ ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով դրանց բոլորին լիարժեք արձագանքել հնարավոր չէ: Ուստի հարկավոր է առանձնացնել այն գերակա ուղղությունները, որոնք հնարավոր է իրականացնել»,– ասաց քաղաքագետը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию