Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սաշուր Քալաշյան. «Պատահական հարստացածների քմահաճույքով երբեմն ոտքի տակ է գցվում արժեքը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի հյուրն այս անգամ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է: Խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին` ճարտարապետը մասնավորապես անդրադարձավ նաև քաղաքաշինության, ճարտարապետական հուշարձանների խնդրին: 

Զգուշանալ անտարբերությունից

Քաղաքացիները չպետք է ձեռնունայն նստեն և սպասեն: Պետք է ակտիվ մասնակցություն ունենան գործընթացներում: Պետք է խիստ հետևել յուրաքանչյուր ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին: Ես հետևում եմ նոր կառավարության աշխատանքներին, իրողությունների ընթացքին: Զգում եմ, որ բարդությունները շատ– շատ են և արագ որոշումների սպասելը մի քիչ անլուրջ է: Պետք է համբերությամբ լցվել, բայց առավել ևս պետք է զգուշանալ անտարբերությունից: Ոչ մի դեպքում չպետք է անտարբեր լինել, այլ պետք է օգնել, մասնագիտական խորհուրդ տալ, որպեսզի ուղղությունները ճիշտ լինեն, իսկ ժամանակը չկորի: Մեր ոլորտը` քաղաքաշինությունը, շատ վատ վիճակում է, ոլորտը լքված է: Օրենսդրական փոփոխություններ են պետք ոչ թե հանուն ոլորտի, այլ` հանուն բնակչության: Քաղաքաշինությունն ուղղակի արվեստ չէ, այն անմիջականորեն կապված է բնակչության ապրելակերպի ու առօրյայի հետ:

Պետք է տրվեն այն հարցերը, որոնք տրվել են նախորդներին

Քաղաքաշինությունը զուտ ճյուղ չէ, այլև բնակչության բարեկեցիկ կյանքի, միջավայրի ձևավորման համար ամենապատասխանատու ոլորտներից մեկը: Այստեղ սխալվելու իրավունք չկա: Իսկ սխալներն անուղղելի են դառնում: Արժեքները պետք է պաշտպանված լինեն, որ չքանդվեն: Բայց այն արժեքները, որոնք ժամանակի ընթացքում ձևավորել ենք, ցավոք սրտի, ի շահ առանձին անհատների, չեն պահպանվում: Պատահական հարստացած մարդկանց քմահաճույքով երբեմն ոտքի տակ է գցվում այն արժեքը, որը ժամանակին հպարտության առարկա է եղել: Նոր կառավարությանը պետք է տրվեն այն հարցերը, որոնք տրվել են նախորդներին: Շենքեր կան, որոնք ինչ–ինչ պատճառով, գուցեև դիտավորությամբ, հուշարձանների ցանկում ընդգրկված չեն եղել: Զուգահեռ` կային հուշարձաններ, որոնք թեև ընդգրկված էին ցանկում, բայց, ի հեճուկս հանրության բողոքների, քանդվեցին: Օրինակ է «Փակ» շուկան: Այժմ մշակույթի նախարարությունն է զբաղվում այդ հարցերով: Հիմա նախարարությունը պետք է օրակարգային դարձնի վտանգված օբյեկտները հուշարձանների պահպանության ցանկում ընդգրկելու հարցը: Առավել ևս, որ վարչապետը օրերս հայտարարել է` ոչ մի հուշարձան այլևս չի քանդվելու:

Մեր մեղքի չափն ենք ունեցել

Մեր ոլորտում ամենակարևորը օրենքի գերակայության խնդիրն է: Պատասխանատվությունը շատ մեծ է: Չնայած ոլորտով զբաղվող խիստ ընդարձակ կազմին, այն, ցավոք, առօրյա կյանքում բոլորովին անտեսվում է: Իսկ դրա մեղավորներից մեկը մենք ենք` ճարտարապետներս, որովհետև ուժ չունենք դիմադրելու: Լսող չկա, իսկ լիազորություններ չունենք: Շատ հաճախ ինքներս մեզ մեղավոր ենք զգում այդ գործընթացների համար: Պետք է օրենքը խստացնել այնպես, որ ճարտարապետը համարձակություն չունենա խախտել այն: Բոլորս էլ մեր մեղքի չափն ունեցել ենք, բայց ամենամեծ մեղավորը կառավարությունն է եղել, որը չի օգտագործել օրենքն ու չի զսպել օրենքով: Արդյունքում ստացվել է այն, ինչ ստացվել է: Բայց պետք է կորուստները սահմանափակել` հույսով ապրել դեպի ապագան: Նոր կառավարությանը առաջարկներ կլինեն ավելի շատ կառավարման առումով: Օրինակ` մշակույթի նախարարության վերահսկողությունից պետք է հանել ճարտարապետական հուշարձանների պահպանման խնդիրը: Սա քաղաքաշինական խնդիր է, որի հետ մշակույթի նախարարությունը առնչություն չունի: Այնպես չէ, որ նշված հուշարձանների խնդրով զբաղվելը պետք է սահմանափակվի միջոցառում անելով ու նոր հուշարձան նայելով: Հուշարձանները վերականգնելու խնդիր կա, որում իրենց ակտիվ մասնակցությունը պետք է ունենան ճարտարապետները: Ճարտարապետության ոլորտը պետք է միացնել, դնել միասնական օրենսդրական դաշտում: Ճարտարապետական հուշարձանների վերականգնման հարցը պետք է դուրս լինի մշակույթի նախարարության վերահսկողությունից: Իհարկե, սրանք կարևոր հարցեր են, բայց հասկանալի է, որ ավելի առաջնահերթ խնդիրներ ունենք: Ամենասպանիչ արատը կոռուպցիան է: Այն մեր երկրում համատարած ու արմատացած է եղել: Մինչև այն չվերացվի, ոչ մի ոլորտում մենք առաջընթաց չենք կարող ունենալ: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию