Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել. կա վիրավոր
ОБЩЕСТВОՈստիկանության Սևանի բաժնում հունիսի 8-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքի դատարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, թե նույն օրը «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։
Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



