Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարապետ Ռուբինյան. «Տա Աստված, այս անգամ ավելի շատ դրական արդյունքներ ունենանք». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, երբ ակտիվ քննարկման առարկա է դարձել նոր կառավարության որոշ անդամների կեցվածքն ու պահվածքը, ինչու չէ՝ նաև երկրում գործող օրենքներին մասամբ չտիրապետելը, որի արդյունքում, օրինակ՝ Սփյուռքի նորանշանակ նախարարի խորհրդականի նշանակումը սկզբում մեկնաբանվեց որպես օրինական, իսկ հետո պաշտոնապես ափսոսանք հայտնեցին, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8–րդ հոդվածը սխալ է կիրառվել, կարող է հիասթափեցնել շատերին: Ու եթե որոշներին թավշյա հեղափոխության առաջացրած էյֆորիայից դուրս գալու համար դեռ ժամանակ է հարկավոր, ապա ավելի պրագմատիկները, ելնելով կադրերի ու դեմքերի թարմացման արշավից, փորձում են առավելագույնը ստանալ հեղափոխությունից: Եվ սա բնական է, այլ հարց է, թե նորերն ինչքանով կարդարացնեն հասարակության սպասումները:

Այս մտահոգությունից ելնելով՝ «Փաստը» որոշ հարցեր ուղղեց ՀՀՇ–ի ակունքներում կանգնած, երիտասարդ տարիքում բավականին բարձր պաշտոն զբաղեցրած, նախկին ԱԺ փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող, քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանին, ում որդին, ի դեպ, նույնպես օրերս պաշտոն է ստացել՝ նշանակվել է ԱԳՆ փոխնախարար:

– Պարոն Ռուբինյան, Ձեր կարծիքով արդյո՞ք թավշյա հեղափոխության առաջին օրերի լավատեսական տրամադրությունները շարունակում են նույն մակարդակի վրա մնալ, թե՞ այնուամենայնիվ սպասումներն ավելին էին:

– Բնականաբար, սպասումներն ավելին էին, մանավանդ՝ փոփոխությունների արագության առումով: Շատ–շատերը քաղբանտարկյալների ազատագրումը, Հոկտեմբերի 27–ի, Մարտի 1–ի կազմակերպիչների հայտնաբերումը և այլ ցավոտ խնդիրների լուծումը պատկերացնում էին որպես մի քանի օրվա գործ: Բարեբախտաբար, նոր իշխանությանը հաջողվեց բացատրել անհամբերներին, որ ճիշտ չէ, նույնանալով նախկին օրինազանց իշանություններին, խնդիրները լուծել ոչ թե օրինական, այլ կամային ճանապարհներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած՝ ամեն ինչ օրինական ճանապարհով անելու այս գործելաոճը համընդհանուր ըմբռնման արժանացավ ոչ միայն նրա վստահության բարձր պաշար ունենալու շնորհիվ, այլև այն կարևոր պատճառով, որ բոլորը տեսան, որ վճռական քայլեր են արվում խնդիրները լուծելու ուղղությամբ, ու առաջին շատ հուսադրող արդյունքներն էլ կան: Համաձայնեք, որ վարչապետի ու կառավարության հրապարակային, առցանց ռեժիմով ժրաջան աշխատանքը, օր օրի ազատության մեջ հայտնվող քաղբանտարկյալների մասին լուրերը, կոռուպցիայի դեմ պայքարի առաջին, իրական պտուղների մասին հրապարակումները լավատեսության նոր ալիք են ստեղծում:

–Այս օրերին հասարակության քննարկման առարկաներից մեկը կառավարության երիտասարդ անդամների պահվածքն է, արդյո՞ք այս առումով նմանություն չեք տեսնում 90– ականների սկզբին իրականացված կադրային փոփոխությունների ու այսօրվա միջև:

– Լավ չեմ հասկանում, թե ինչ պահվածքի մասին է խոսքը, և դրակա՞ն, թե՞ բացասական եք այն գնահատում: Բաց, թափանցիկ, առցանց աշխատաոճի մասին արդեն դրվատանքով խոսեցի: Նմանություն 90–ականների Հայոց համազգային շարժման հաղթանակից հետո իշխանության եկած կադրերի հետ կա, անշուշտ, ոգևորվածության, նվիրվածության, երազած երկիր կառուցելու մղման առումով: Հուսանք, որ այս անգամ էլ հաղթանակներ կարձանագրվեն, և տա Աստված՝ ավելի շատ դրական արդյունքներ ունենանք: Մոռացա նշեմ, արտաքին նմանություն էլ կա՝ այն ժամանակ էլ մորուքավորները շատ էին: Հիմա՝ ամենակարևոր տարբերության մասին: Մեկ այլ հարցազրույցում արդեն նշել եմ, հիմա էլ ասեմ. սա արդեն նոր, անկախության սերունդ է՝ քաղաքական ավելի մեծ դպրոց անցած, բարձր կրթական մակարդակով, ազատ մտածողությամբ: Մեր սերունդը՝ թե՛ նրանք, ովքեր պայքարեցին հանուն Արցախի, անկախության ու ժողովրդավարության, և թե՛ նրանք, ովքեր դիմադրում էին այդ պայքարին, հոմո սովետիկուսներ էին՝ կրում էին իրենց մեջ այդ համաշխարհային չարիք հանդիսացող տոտալիտար կայսրության սերմանած բոլոր արատները, ինչն, ի վերջո, պատճառ դարձավ նորմալ, ժողովրդավար երկիր կառուցելու ծրագրի ձախողման: Լիահույս եմ, որ այս անգամ ձախողում չի լինելու: Շատ հուսադրող է վարչապետի պահվածքը: Հիանալի է, որ հեղափոխության օրերին անձնական օրինակով առաջնորդելու իր սկզբունքը պահպանել ու գործադրում է նաև իշխանությունում: 

– Համաձա՞յն եք վարչապետի այն մոտեցմանը, որ ՀՀ քաղաքացի չլինելը և ՀՀ–ում 4 տարուց պակաս բնակվելը չպետք է պաշտոն ստանալու համար խոչընդոտ լինի: Սրանով արդյո՞ք Հայաստանում մշտապես բնակվողների իրավունքները չեն ստորադասվում:

–Եթե խոսքը իշխանության գործադիր ճյուղի մասին է, ապա վարչապետի, փոխվարչապետների և նախարարների դեպքում քաղաքացիության և բնակության ցենզերը արդարացված եմ համարում: Թերևս, բնակվելու 4 տարիների ժամկետը կարող է կրճատվել կրկնակի: Ընտրովի պաշտոնների դեպքում, երբ երկրում հաստատվի իրական ժողովրդավարություն, արմատավորվի արդար ընտրությունների միջոցով իշխանության փոփոխելիության ավանդույթը, ապա քաղաքացիության ու բնակության ցենզերը հանգիստ կարող են վերացվել: Ինչո՞ւ: Որովհետև բազմաթիվ դեպքեր կարող եմ նշել, երբ այդ ցենզերի պատճառով անարդարացիորեն խախտվում է քաղաքացիների ընտրվելու սահմանադրական իրավունքը: Իսկ արդար ընտրությունների դեպքում ընտրողներն իրենք կորոշեն՝ էակա՞ն է տվյալ մասնավոր դեպքում թեկնածուի քաղաքացի չլինելու կամ կարճ ժամանակ երկրում ապրելու հանգամանքը: Համոզիչ լինելու համար բերեմ երկու փաստացի օրինակ: Երկրում իշխանությունը հաջորդաբար զավթած սերժաքոչարյանական ռեժիմները, քաղաքական նկատառումներով, խախտելով բոլոր օրենքները, տարիներ շարունակ մերժել են քաղաքացիություն ստանալու Ժիրայր Սեֆիլ յանի բոլոր դիմումները: Կասկած չունեմ, որ նոր իշխանությունները կշնորհեն նրան այդ բարձր և վաղուց վաստակած կոչումը, սակայն գործող ցենզերի պայմաններում նա դեռ երկար ժամանակ զրկված կմնա ընտրվելու իր սահմանադրական իրավունքից: Երկրորդ օրինակն անհամեստաբար ինձ վրա բերեմ: Վերջին խորհրդարանական ընտրություններին ես զրկված էի ընտրվելու իրավունքից, քանի որ, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, թույլատրելիից մեկ թե երկու ամիս ավել էի բացակայել երկրից: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ ոչ մի օր չէի կտրվել հայաստանյան քաղաքական կյանքից, նույն թափով շարունակել էի պայքարս ապօրինի ռեժիմի դեմ, այդ նույն ընթացքում բազմաթիվ հրապարակումներ, հարցազրույցներ էի տվել, համախոհներիս հետ կուսակցություն էի վերաբացել, հալածվել էի ռեժիմի կողմից և նույնիսկ ապօրինաբար բերման ենթարկվել մեր՝ այժմ սիրելի ոստիկանության կողմից: Այսինքն, այսօր խորհրդարանում գտնվող շատ շատերից ավելի երկրում ներկա և ակտիվ քաղաքացի եմ եղել, բայց ընտրություններում նրանց հետ մրցակցելու իրավունք չունեի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию