Ուներ երեք մեքենա, տարեվերջին մնաց երկուսը. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Արդեն նրա նախորդ՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրից պարզ էր, որ Ադամյանն աշխատանքի է անցնում բավական ապահովված վիճակում: Նա հինգ անշարժ գույք ու երեք ավտոմեքենա էր հայտարարագրել:
Ըստ 2017 թ. տարեկան հայտարարագրի՝ նա իր ավտոմեքենաներից մեկը՝ «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի, վաճառել է 5 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, իրեն պատկանող մեքենաներից մեկը գրեթե նույն մոդելի է, մի փոքրիկ տարբերությամբ՝ «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I»: Դրամական միջոցները կազմել են 63 միլիոն, 135 հազար ԱՄՆ դոլար, 5500 եվրո ու 480 հազար ռուսական ռուբլի, իսկ տարեկան եկամուտները՝ 5 միլիոն 786 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում