Նախարարության աշխատակիցը 56 հազար դոլարով բնակարան է գնել. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարոթյան պրոբացիայի պետական ծառայության պետ Արմեն Նավասարդյանը նոր բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. հայտարարագրից:
Նավասարդյանը 26 միլիոն 954 հազար դրամով գնել է բնակարան: Սա նրա երկրորդ բնակարանն է: Ըստ 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ ունի ևս մեկը:
Պաշտոնյան նախորդ տարի 2 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «TOYOTA YARIS 1.3I» մակնիշի ավտոմեքենան, ունեցել է փոխառություններ՝ 8 միլիոն 578 հազար դրամի չափով: Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 15 միլիոն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար ու 20 հազար եվրո, իսկ տարեկան աշխատավարձը՝ 5 միլիոն 628 հազար դրամ:
Նշենք, որ Նավասարդյանի կինը՝ Նարինե Սանթրոսյանը, ամուսնու հետ նույն նախարարությունում է աշխատում, զբաղեցնում է Քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում