Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նարեկ Սարգսյանը հրաժեշտ է տվել կոմիտեի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին

ОБЩЕСТВО

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հունիսի 8-ին հրաժեշտ է տվել Կոմիտեի աշխատակազմին, շնորհակալություն հայտնելով շուրջ հինգ տարվա համատեղ աշխատանքի համար:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Նա հորդորել է քաղաքաշինական գերատեսչության աշխատակազմին, ուր գերիշխող են պրոֆեսիոնալները, սիրով և նվիրումով շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ սատարելով նոր կառավարությանը:

Ն. Սարգսյանը նշել է, որ պետական կառավարման ցանկացած փուլում, այդ թվում նաև՝ նոր իշխանության ձևավորման ընթացքում, ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ՝ ոլորտային գերատեսչությունները մինչև վերջ պետք է կատարեն իրենց գործառույթները՝ արժանապատվորեն փոխանցելով այն հաջորդներին, ոլորտի պրոֆեսիոնալ երիտասարդներին: «Այս փոփոխությունները, որ տեղի են ունենում, շատ անկեղծ եմ խոսում ձեզ հետ, կարծում եմ ճիշտ է և լավ է, որովհետև նոր հայացք, թարմ արյուն է պետք»:

«Մեր բնագավառում դասախոսական տարիները չհաշված՝ շուրջ 20 տարի պետական կառավարման համակարգում եմ: Ուստի նորմալ է, որ գան այլ մարդիկ, այլ պատկերացումներով, ինչը միանշանակ օգտակար կլինի:

Մեր այս տարիների աշխատանքի ընթացքում ցավոք, քաղաքաշինության նախարարության կարգավիճակի փոփոխություն տեղի ունեցավ, ինչն անհասկանալի է: Այս պրոբլեմի լուծման համար վարչապետին դիմելու եմ, հակառակ դեպքում, ստացվում է, որ կառավարության կազմում կան քաղաքականություն վարող մարմիններ՝ 17 նախարարություններ, և կա 18-րդը, որը նախարարություն չի, կոմիտե է: Գուցե, սա բացատրվում էր նրանով, որ նախարարը կուսակցական չէ, քաղաքական թիմի անդամ չէ: Ի դեպ, այդ հնարավորությունը, այդ առաջարկը միշտ է եղել, այսօր էլ կար, բայց ես չեմ ցանկացել օգտագործել այդ տարբերակը:

Ն. Սարգսյանն անդրադարձել է անցած 5 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներին և հաջողություններին կարևորելով և աղետի գոտու խառնաշփոթը վերացնելու համատեքստում կատարված հսկայական աշխատանքը, և նորմատիվների դաշտը կանոնակարգելու խնդիրները, և Ճարտարապետների պալատի ստեղծումը, որն ամուր, ուժեղ իրավական հիմք է ճարտարապետների համար, տարածքային հատակագծման նոր գործընթացը, որն ակտիվ ընթացքի մեջ է:

«Մենք ներդրումային ծրագրերի վրա ամենաանմիջական ազդեցությունն ենք ունեցել: Եթե խոսվում է 100 մլն դոլար տարեկան ներդրման մասին, այդ թվում և շինարարության ծավալների առումով, ապա մենք այս համատեքստում ամենաուղղակի մասնակցությունն ենք ունեցել»,- նշել է նա:

«Ես շնորհակալ եմ ձեր աշխատանքից: Հերթապահ խոսքեր չեմ ուզում ասել, բայց գործ եմ ունեցել մասնագիտությանը, աշխատանքին նվիրված աշխատակիցների հետ: Վստահեցնում եմ՝ մարդկային ցանկացած հարցով կապի մեջ կլինենք՝ դիստանցիաներն ինձ խորթ են:

Հավանաբար, կհանդիպենք մեկ շաբաթից, երբ Կոմիտեի նոր ղեկավարը կնշանակվի. գալու եմ, որովհետև ճիշտ եմ գտնում՝ մասնագիտական և կարևոր այս ոլորտը արժանապատիվ կերպով հաջորդին փոխանցելը:

Ինքս կշարունակեմ լինել ակտիվ աշխատանքների մեջ՝ պիտի աջակցեմ նաև, որ Ճարտարապետների պալատը կայանա»:

Կոմիտեի աշխատակիցները, մասնավորաբար, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը և քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության վարչության պետ Տանյա Արզումանյանը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել, որ բարեբախտություն են ունեցել աշխատելու բնագավառի բարձր պրոֆեսիոնալի, պաշտոնյայի մտավորական որակ ունեցող անհատականության հետ:

Կրկին շնորհակալություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչներին, Նարեկ Սարգսյանը հույս է հայտնել, որ եկողը՝ նոր մշակույթ և մոտեցումներ բերելով տարիների ստեղծածը, բազան կպահպանվի, կհարստացնի նորովի:

«Կյանքն առաջ է գնում, ես շատ կուզեմ, որ բոլորդ մնաք, քանի որ քաղաքաշինությունը տարբերվում է մյուս գերատեսչություններից, այստեղ պրոֆեսիոնալիզմը ֆունդամենտալ նշանակություն ունի: Մանավանդ, տնտեսության զարգացման համատեքստում գլոբալ քաղաքաշինական, ներդրումային ծրագրեր կան, որոնք արդեն իսկ բավական դժվարությամբ հունավորվել են և դրանց շարունակականությունը ապահովելու հարցը կարևոր է»:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%