Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 3,64 անգամ
ЭКОНОМИКАՉեխիայի արդյունաբերական կենտրոն համարվող Օստրավայում հունիսի 6-7-ը տեղի է ունեցել «ԵԱՏՄ գործարար օր 2018» երրորդ միջազգային համաժողովը, որի բացման խոսքով հանդես է եկել նաև Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի ղեկավարության և Օստրավայում ՌԴ պատվավոր հյուպատոս Ալեշ Զեդնիկի կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ նաև Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկայացրեց Միությանը միանալու պահից Հայաստանի ձեռքբերումները, Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառության դինամիկան, որն, ըստ Չեխիայի վիճակագրական գործակալության տվյալների, 2018թ. առաջին եռամսյակի արդյունքում աճել է գրեթե 3,64 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Համաժողովի «խելացի տեխնոլոգիաները» (smart technologies) թեմայի շրջանակներում դեսպան Սեյրանյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի www.e-gov.am
Տիգրան Սեյրանյանը ներկաներին ներկայացրեc նաև Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային հնարավորությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում»։