Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կոտայքի մարզպետը Հրազդանի համայնքապետի աշխատանքն անբավարար է համարում

ОБЩЕСТВО

Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման 1 շաբաթն է լրացել եւ այդ ընթացքում մարզպետը հասցրել է այցելել մարզի 7 քաղաքային համայնքներ, հանդիպել աշխատակիցներին, համայնքապետերին, ծանոթացել քաղաքներում գոյություն ունեցող խնդիրներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կոտայքի մարզպետ  Ռոմանոս Պետրոսյանը.

«Հանդիպումների ընթացքում խոսել եմ նոր կառավարման մշակույթի ներդրման մասին մեր մարզում, խոսել եմ քաղաքական տեսլականի մասին, թե ինչի  շուրջ պիտի կառուցենք մեր դիսկուրսը: Եղել եմ մի շարք բուժհիմնարկներում մեր մարզի, անակնկալ այցելություններ են եղել  գյուղապետարաններ՝ չպալանավորված այցելությունների մասին է խոսքը: Արդեն հանդիպում եմ ունեցել մարզի բոլոր դպրոցների տնօրենների հետ եւ նշել եմ, որ մեր բոլոր պաշտոնական գործողությունները պետք է բացառապես բխեն օրենքի գերակայության դրույթից եւ ՀՀ քաղաքացու շահերից»,- ասել է Պետրոսյանն ու հավելել. «Ես  հռչակել եմ իմ գործունեությունը Կոտայքի մարզում  մի գործընթաց, որի գերնպատակն է Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու:Սերտ շփումներ եմ ունեցել  ամենատարբեր խավի եւ ոլորտի ներկայացուցիչների հետ: Օրինակ մարզպետարանի շենքում հանդիպելու եմ ակտիվ երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագրել եմ մարզպետարանի շենքում հիմնել հանրային գրադարան, որպեսզի  այդ փոքրի ժեստով հանրությանը բաց լինելու քայլ կատարեմ, ինչպես նաեւ տրանսպորտային վերլուծություններ եմ կատարել եւ  ներքաղաքային  տրանսպորտային չվացուցակներն եմ հրապարակել  եւ կոչ արել մեր բնակիչներին հետեւել տնտեսվարողի կոնկրետ ուղղության չվացուցակին եւ պահանջել  հետեւել չվացուցակի ժշտգրիտ ժամերին:: Ուսումնասիրություններ ենք կատարել եւ եկել ենք եզրահանգման, որ եթե տնտեսվարողը հետեւի պայմանագրով նախատեսված դրույթներին, ապա տրանսպորտի ծանրաբեռնվածությունը բավականին կթեթեւանա»։

Կոտայքի մարզպետը համեմատեց մարզի քաղաքների կառավարման մոդելն ու կատարված աշխատանքները՝  նշելով, որ կանաչապատման, հարդարման առումով առանձնանում է Աբովյան քաղաքը, սակայն Չարենցավանով եւս բավականին տպավորված է, ինչը չի կարող ասել Հրազդան քաղաքի մասին: Նա Հրազդանի համայնքապետի աշխատանքն անբավարար է համարել՝ հայտնելով, որ վերջինս որոշում պիտի կայացնի. «Որպես մարզպետ, այս պահի իմ պատասխանը գուցե փոքր-ինչ սուբյեկտիվ լինի, որովհետեւ այդ խորությամբ դեռ չեմ ճանաչում համայնքները, բայց  անձնական տեսակետով կարող եմ նշել,որ Աբովյան քաղաքն իր կանաչապատման հարդարման առումով էականորեն տարբերվում է մյուս քաղաքներից, բայց իմ այցերից օրինակ պարզ դարձավ, որ Չարենցավանում փողոցների  փոսալցման, գծանշման,անցումների հարդարման առումով տեսանելի աշխատանքներ կային: Դա ընդունում եմ նաեւ ՏԻՄ վերափոխման իմ նշանակումից հետո: Դա, ցավոք, չեմ նկատում Հրազդանում: Հրազդանում դեռ չեմ տեսել որեւէ գծանշման, աշխատանք, չեմ տեսել որեւէ փոսալցման աշխատանք եւ իմ այդ դիրքորոշումը պայմանավորված է քաղաքական իրողության փոփոխմամբ, դա անձերով պայմանավորված  չէ, դա պայմանավորված է նաեւ  կառավարման այն մոդելի տապալմամբ, որը Հրազդանի քաղաքապետը կիրառել է ավելի քան 1,5 տասնյակ շարունակ: Քաղաքներ կան, որտեղ շատ ավելի կարճ ժամկետներով ղեկավարած համայնքապետեր կան, բայց աշխատանքն այս կամ այն չափով  տեսանելի է: Հրաժարականի հետ կապված՝ թույլ տվեք այս պահին դեռ ոչինչ չխոսել, բայց առաջիկայում այդ մասին դիրքորոշում կհայտնենք, տեղեկատվություն կլինի»,-նշել է մարզպետը:

Գաղտնիք չէ, որ երկար տարիներ Կոտայքի մարզը գտնվել է Գագիկ Ծառուկյանի ազդեցության ներքո: Հարցին, թե ինչպես է նորանշանակ մարզպետը պայքարելու այդ ազդեցության դեմ եւ արդյոք տեսնում է այդ ազդեցությունը, նորանշանակ մարզպետը պատասխանեց. «Ես  արդեն մեկ շաբաթ պաշտոնավարում եմ եւ շատ արդյունավետ իրականացնում  եմ օրենքով սահմանված իմ լիազորությունները եւ պարտականություները եւ  այդ կոնտեքստում որեւէ խնդիր չունեմ, չեմ ունեցել եւ վստահ եմ, որ չեմ էլ ունենա: Իմ աշխատանքն այսօր բխում է բացառապես օրենքից եւ ծառայում է բացառապես մեկ նպատակի՝ օրենքը դարձնել մեր մարզում գերակայություն բոլոր խավերի համար՝ կլինի դա ուսանող, գործարար, մանր ու միջին օղակի քաղաքական, հասարակական գործիչ, այսինքն էդ կոնտեքստում որեւէ բան ես չեմ հետապնդում, եւ ես քաղաքացուն ուզում եմ տեսնել իրավագիտակից վիճակում, քաղաքացուն ուզում եմ տեսնել գիտակցական այն մակարդակում, որ  ինքն իր գնահատականը առանց վախերի կարողանա  հնչեցնել  տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունների եւ դրսեւորած վարքի վերաբերյալ:Ես տեսնում եմ, որ առաջվա վախեցած, կուչ եկած քաղաքացին այլեւս չկա եւ դա հույս է ներշնչում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք»:

Այս օրերին Կոտայքի մարզպետը բազմաթիվ նամակներ, բողոքներ ու դժգոհություններ է ստացել ամենատարբեր խավից եւ ոլորտից: Սակայն, ի զարմանս իրեն, դրանք ավելի շատ տեխնիկական, ընթացակարգային բնույթի էին հակառակ մարզպետի այն կանխատեսումների, թե դրանք կլինեն սոցիալական աջակցության եւ իրավական հարթության վրա:Մարզպետն արդեն ծանոթացել է իր անձնակազմի հետ, անձամբ շրջել է աշխատասենյակներով, բարեւել, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Կադրային ջարդ չի լինելու, բայց փոփոխություններ, վրանշանակումներ արդեն սկսվել են ու սպասվում են։

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%