Եղանակը Հայաստանում
ЭКОНОМИКАՀանրապետության տարածքում հունիսի 10-ին առանձին շրջաններում, երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում հունիսի 10-ին անձրեւի հավանականությունը փոքր է:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +27 +29:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +12+14, ցերեկը՝ +24+26,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +5+10, ցերեկը՝ +17+21,
Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+22,
Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը` +20 +25,
Արագածոտնի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +11+13, ցերեկը՝ +26+28,
Արարատում գիշերը` +13+16, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +17+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+15, ցերեկը՝ +25+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+22,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +10+13, ցերեկը՝ +22+25: