Կոտայքի մարզի Զովունի գյուղում ավտովթար է տեղի ունեցել
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 10-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1975 թ.) և «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը` Ս. Ղ., ծնված 1973 թ.) ավտոմեքենաները: Ս. Գ.-ին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



