Կոտայքում 26-ամյա տղան «պարանոցի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսությամբ» տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВОԿոտայքի մարզում, հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյանի բնակիչ 26-ամյա Արսեն Ե.-ն է, ով՝ ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ բացատրություն տալու։
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



