«Եռաբլուր»-ում զինվորական կարգով հուղարկավորել են Արցախում զոհված պայմանագրային զինծառայողին (Ֆոտո)
ОБЩЕСТВОԵրեւանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ հունիսի 13-ին, հուղարկավորել են Արցախում հունիսի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Վահագն էլոյանին:
Զինծառայողին հողին են հանձնել զինվորական կարգով: Հուղարկավորությանը ներկա էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, զորամասի հրամանատարական կազմը: Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած հոգեհանգստին էլ ներկա էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վահագն Էլոյանը 25 տարեկան էր, Երեւանի բնակիչ, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու մեկնել ծառայության Արցախ: Զոհված զինծառայողն ապրիլյան պատերազմի մասնակից էր:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



