Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարագիրը. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 11–ին փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանը երկու օր առաջ՝ հունիսի 11–ին, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Ավինյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել ավտոտնակ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 7 հազար ամերիկյան դոլարի չափով ներդրումներ:
Դրամական միջոցները կազմել են 2475 ԱՄՆ դոլար ու 600 հազար դրամ: Տարեսկզբից մինչ մայիսի 11–ն ընկած ժամանակահատվածում էլ ստացած եկամուտները կազմել են 14 հազար 620 ԱՄՆ դոլար, որոնց բոլորի դիմաց էլ նշված է միայն՝ այլ եկամուտներ:
Ավինյանն ավարտել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան, ունի ֆինանսների մագիստրոսի կոչում: Մինչ այս պաշտոնում նշանակվելը եղել է Երևանի ավագանու անդամ՝ «Ելք» դաշինքի ցուցակով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում