Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումները ցույց են տվել Արցախի կայացած ժողովրդավարական պետություն լինելը. Դավիթ Բաբայան

ОБЩЕСТВО

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները հերթական անգամ ցույց են տալիս, որ այն կայացած ժողովրդավարական պետություն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդեմ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների Արցախում իրականացվող բողոքի ցույցերին, այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Իրավական տեսանկյունից, նույնիսկ սահմանափակ քանակություն ունեցող կուսակցական ուժը, որը բողոքի ցույց է կազմակերպել՝ ընդամենը 30 հոգով, կարող է նման ցույցեր կազմակերպել և պահանջել երկրի ղեկավարի հրաժարականը: Այս ամենը ցույց տվեց նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որ Արցախի պետականությունը հզոր է, և չկա որևէ թուլություն պետության կողմից, և ոչ ոք չի կարող նրան պարտադրել իր կամքը: Բոլորս պետք է անվերապահորեն հետևենք օրենքին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից»,- նշեց Բաբայանը:

Նա անհասկանալի է համարում որոշ քաղաքական ուժերի կողմից Արցախի գործող նախագահի հրաժարականի պահանջով հանդես գալը:

«Նրանք չեն սպասում մինչև 2020 թիվը, երբ կավարտվի նախագահի պաշտոնավարման ժամկետը: Բակո Սահակյանն արդեն հայտնել է, որ նա երրորդ անգամ չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում: Այդ պահանջը ցնորամիտ կարծիք եմ համարում, բայց կարծում եմ, որ սա ավելի խորքային խնդիր ունի իր մեջ, այն է՝ վախը»,- ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:

Բաբայանը շեշտեց, որ արցախցիների մոտ հիվանդագին ձևով արտացոլված է արդարության գործոնը:

«Եթե նախագահը հայտարարեր, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու, ապա ժողովուրդը որպես թիրախ կհամարեր ու կասեր, որ սա անարդար է ու ամենամեծ հարվածն է ժողովրդավարությանն ու պետականությանը: Այս ամենի ներքո իրենք կոծկում են իրենց սեփական սխալներն ու թերությունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ այլ քաղաքական ուժեր պետք է դուրս գան ժողովրդի առաջ և ներկայացնեն իրենց արժանիքները, քանի որ փոքր երկրում հնարավոր չէ, որ որևէ մեկը լինի գող ու ավազակ, բայց ասի, թե ժողովրդի կողմից է:

«Որոշ քաղաքական ուժեր փորձ են կատարում տիրանալ պետական լծակներին, որպեսզի մաքրեն իրենց թյուր կողմերը, բայց մեր ժողովուրդը ցույց տվեց, որ շատ մեծ քաղաքական գիտակցություն ունի»,- եզրափակեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից՝ նույն քաղաքի բնակիչներ 1981 թ. ծնված Դ. Հ-ի, 1983 թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից՝ 1985 թ. ծնված Մ. Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

Լիլիթ Դեմուրյան

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%