Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սերգեյ Դանիելյան. «Չպետք է հղփանան, որովհետև իշխանությունը գայթակղիչ բան է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի հյուրը դերասան Սերգեյ Դանիելյանն է, ում հետ զրուցել ենք մշակույթի, ներքաղաքական գործընթացների, իր հասցեին հնչած քննադատությունների մասին, որոնց արժանացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նմանակելու համար:

Էյֆորիան կանցնի

Անձի պաշտամունքը ձևավորում է իշխանությունը: Ժողովուրդը չի կարող ձևավորել այն: Հիմա անձի պաշտպամունք չէ, հետհեղափոխական էյֆորիա է, որը կանցնի: Չգիտեմ երբ, բայց կանցնի, այդպես չի մնա: Իսկ մարդիկ իրավունք ունեն իրենց լավ ու վատ կարծիքը հայտնել ինչպես հումորով, այնպես էլ սարկազմով: Մարդիկ կարող են քննադատել յուրաքանչյուր բան: Եթե որևէ քննադատության համար ինչ–որ մեկը հետապնդվի քաղաքացիների կողմից, կարող է դիմել իրավապահ մարմիններին ու նրան կպաշտպանեն: Նման կարծիքներին առանձնապես ուշադրություն չեմ դարձնում, որովհետև, այ քեզ բան (ծիծաղում է), միշտ արել եմ այն, ինչ ուզել եմ: 

Առանձնապես անալիզի չեմ կարող ենթարկել նոր իշխանության գործունեությունը, որովհետև շատ բաներից տեղյակ չեմ և պարտավոր էլ չեմ տեղյակ լինել: Բայց ազնիվ են: Թեկուզև հենց այն փաստը, որ սոցապ նախարարը հրաժարական տվեց, որովհետև այդ որոշումն իր սկզբունքներին դեմ էր: Հիմա լավ էր, վատ էր, ուրիշ հարց է, բայց պատկերացնո՞ւմ եք` որևէ հանրապետական նախարար երբևիցե հրաժարական տար: Նրանց պետք է կամ ծեծելով հանեին, կամ պետք է մեռնեին: Բայց մարդը համաձայն չէր և դուրս եկավ: Սա նշանակում է, որ նորմալ, ադեկվատ կառավարություն ունենք: Նշանակում է, որ ազնիվ մարդիկ են ղեկավարում երկիրը: Բնականաբար` ես կարող եմ նաև սխալվել…

Նախորդներինը սխալ չէ, իսկ նորերը պետք է հաշվի առնեն, որ…

 

Չպետք է հղփանան, որովհետև իշխանությունը շատ գայթակղիչ բան է: Պետք է մարդ մնալ, հիշել, որ իշխանությունը ոչ թե մեծագույն նվեր է, որով կարող ես հարստանալ, այլ մեծ պատասխանատվություն, որը պետք է ուսերիդ տանես: Օրինակ` ես երբեք պաշտոն չէի ստանձնի, որովհետև մեծ պատասխանատվություն է: Այն այլևս հարստանալու և կոպեկ կուտակելու հնարավորություն չի: Սա է, որ պետք է միշտ հիշի իշխանությունը, իսկ սխալները մարդու համար են: Բայց նախորդները չէին սխալվում, իրենց գրեթե մեծ մասն ուղղակի տականք էր: Սրանք միանգամայն տարբեր բաներ են: Երբ մարդը պետական լծակներն աշխատեցնելով հարստանում է, գործողությունը ոչ թե սխալ է, այլ նա ուղղակի տականք է: Սխալվելն այն է, երբ ինչ–որ բան անում ես, սխալվում ես, սխալդ ուղղում ես, ներողություն ես խնդրում, այսինքն` մարդ ես: Չպետք է շփոթել

«Իշխանական» մտավորականների ու «ֆոտոշոփերի» մասին

Մտավորականը հասարակության խիղճն է: Իր դերն իրականում շատ մեծ է, բայց հաճախ չենք հասկանում այդ դերը: Բայց հեղափոխություն ասվածը եղավ, որովհետև ժամանակին կային բողոքի ակցիաներ, իրենց ձայնը բարձրացնող մտավորականներ: Կամաց–կամաց, կաթիլ առ կաթիլ կուտակվեց և հետո դարձավ գործողություն: Իհարկե, կան մտավորականներ, որոնք ուղղակի իրենց համար ապրում են, բայց, համենայն դեպս, մտավորականը շատ կարևոր դեր ունի, ժողովրդին կամաց–կամաց ուղղորդում է: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր առաջ այլկերպ էին մտածում, հիմա` այսպես, պետք չէ այդ մարդկանց ամեն օր «քլնգել», զզվելի բաներ գրել սոցցանցերում: Մանավանդ այդ տխմար «ֆոտոշոփերը», որոնցով մարդկանց վիրավորում են, «կպնում» ֆիզիկական արատներին: Ես ագրեսիվ եմ տրամադրված նման դրսևորումների նկատմամբ: Չի կարելի, մարդը չի կարող լինել այդքան անդաստիարակ, կոպիտ ու անասուն: Եթե դուր չի եկել, մի առեք նրա տոմսերը, համարեք, որ վատն է, բայց ինչպես կարելի է մարդուն այդպես նվաստացնել: Չէ՞ որ այս շարժումը հենց դրա դեմ էր: Մարդկային արժանապատվությունը բարձրացնող գործընթաց պետք է լինի: Եթե հակառակ կողմում են հայտնվել, պետք չէ մտցնել ցեխն ու ոչնչացնել: Համաձայն չեմ:

Հեղափոխությունը վերջացավ, երբ փողոցում սկսվեց «ռաբիսի» խրախճանքը

Հեռուստաալիքների, ռադիոների և ԶԼՄ– ների համար սոցիալական ծրագիր պետք է մշակվի, որը կունենա պետական հովանավորչություն, մարդկանց ճաշակ դաստիարակելու և, ինչու ոչ, նաև ուղղորդելու գործառույթ: Օրինակ` ինձ համար հեղափոխությունը վերջացավ այն րոպեին, երբ փողոցում սկսվեց «ռաբիսի» խրախճանքը: Նկատի ունեմ բոլոր անճաշակ դրսևորումները: Այդ ամենը երկրորդ պլան մղելը մտավորականի ու մշակույթի նախարարության համագործակցության արդյունքը պետք է լինի: Հասարակության մոտ ճաշակը հազար ու մի դրսևորում կարող է ունենալ, բայց հեռուստատեսությունից ու ԶԼՄ–ներից այդ դրսևորումները պետք է արմատախիլ արվեն: Մենք պետք է իմանանք` ինչն է նորմալը, ինչը` աննորմալը: Ես աննորմալին էլ եմ կողմ, հարց չկա, բայց դա պետք է դրվի մի հատուկ տեղ, տարածք: Չի կարելի, չէ՞, մանկապարտեզում «ստրիպտիզ» ցույց տալ, բայց ստրիպտզը պետք է: «Ստրիպտիզի» համար ստրիպտիզ ակումբ կա, ռաբիսի համար` ռեստորան: Հարց չկա, ինչ ուզում եք նվագեք, ուզում եք թուրքերեն երգեք, թուրքերենին էլ դեմ չեմ, բայց հեռուստատեսությամբ չպետք է հնչի: Կպել են սերիալներին` սերիալները սենց, սերիալները նենց: Հասկացանք, բայց դուք լավ սերիալ նկարեցիք, մենք չնկարվեցի՞նք: Ո՞վ է ասում, որ սերիալը վատ է: Աշխարհում հազար ու մի լավ սերիալներ կան, որոնք և՛ դաստիարակչական են, և՛ գիտահանրամատչելի: Խնդրեմ` ստեղծենք լավը, ինչու ո՞չ: Խոսքը ճաշակի մասին է: Հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո ամբողջ կեղտը, թուրքիզմը և գենետիկ փչացած կոդը դուրս եկավ: Եթե առաջ թուրք երգչուհի Զեյնաբ Խանլարովան գալիս ու ստադիոններ էր հավաքում, հանրային հեռուստատեսությամբ այդ կլկլոցը ցույց չէին տալիս: Երրորդ մասում մարդիկ պպզում էին, լսում էին, ուռում էին ու այդպես շարունակ: Բայց կային նաև այլ արժեքներ, որոնք համարվում էին պետական և ազգային: Ես ո՛չ առաջինին եմ դեմ, ո՛չ երկրորդին, բայց ամեն մեկին իր տեղը, իր ժամը: «Սալ յուտ» խփելու նման մի բան է` 10–ից հետո մի խփեք: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию