Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն վերադարձվել են զինվորական կենսաթոշակից բռնագանձված գումարները
ОБЩЕСТВОԶինվորական կենսաթոշակի վրա բռնագանձումը վերացնելու համար քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը։
Ըստ դիմումատուի՝ վարչական իրավախախտման հիմքով Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել իր հաշմանդամության կենսաթոշակի վրա։ Ավելին, նման պրակտիկա կիրառվել է պարբերաբար։
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի աջակցությամբ ԴԱՀԿ ծառայությունը քաղաքացու խնդիրը լուծել է, քանի որ օրենքի ուժով բռնագանձում չի տարածվում զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա։
Ավելին, քաղաքացուն վերադարձվել է հաշմանդամության կենսաթոշակից ավելի վաղ, հակառակ օրենքի պահանջի, բռնագանձված գումարները։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



